1in.am-ը գրում է.
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին, ըստ էության, խոստովանել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ երկրի արևելքում իրավիճակի կարգավորման խաղաղ ծրագիրը մշակվել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի անմիջական մասնակցությամբ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Ի պատասխան հարցի, թե արդյոք Պորոշենկոն և նրա թիմը խորհրդակցե՞լ են Վաշինգտոնի հետ մինչ ներկայիս նախաձեռնությունը հրապարակելը՝ դիվանագետը նախ հայտարարել է. «Տվյալ ծրագիրը կազմվել է ուկրաինացիների կողմից»:
Այնուամենայնիվ, Պսակին շտապել է հստակեցնել, որ «մենք (ԱՄՆ-ը և ԵՄ-ն) ամիսներ շարունակ նրանց հետ անցկացրել ենք խորհրդակցություններ և քննարկումներ՝ կապված այն բանի հետ, թե ինչպես լավագույնս լիցքաթափել իրավիճակը իրադարձությունների վայրում»:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1336270.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



