Իրականում այս մանր-մունր հանրային շահ չպարունակող խնդիրներով փորձում են շեղել մեզ, որ մենք չգիտակցենք մեր տոտալ ոչնչացումը:
Այսօր մոտ 130.000 դրամ պարտքի դիմաց Gazprom Armenia ընկերության աշխատակիցները, մի քանի բանվոր ու մի քանի լաչառ կանայք, եկել էին մեր շքամուտք և պատրաստվում էին զոդել, կտրել և հանել իմ բնակարանի գազի հաշվիչը: Իմ մի քանի քաղաքակիրթ հարցերից հետո, թե ինչու են կտրում մեր գազի հաշվիչը, ում համար են անում այդ և այլն, նրանք կատարյալ անտարբերություն ցուցաբերեցին և պատրաստվում էին իրականացնել «ԳազպրոմԱրմենիա» ընկերության հրամանը:
Այդ ժամանակ ամենակոպիտ ձևերով ես նրանց հեռացրեցի մեր շքամուտքից և մի քանի ժամ անց մեր բնակարանի զանգը տվեցին երկու հաստափոր տղամարդիկ, որոնք ներկայացան «Gazprom Արմենիա» ընկերության աշխատակիցներ:
Մենք մի քանի անգամ փորձ ենք կատարել դիմել «ԳազպրոմԱրմենիա» ընկերության, այն խնդրանքով, որ պարտքը մաս առ մաս վճարենք, բայց մերժվել ենք: Ես այդ ներկայացրի «ԳազպրոմԱրմենիա» ընկերության բաժնի պետ ներկայացած պաշտոնյային, ով մեկնաբանեց, որ հրամանը եկել է վերևից: Ճիշտն ասած՝ ես չգիտեմ, թե որտեղ է այդ վերևը, բայց երբ ամբողջովին Ռուսաստանի Դաշնությանը պատկանող մի ընկերության անունից հայը հայի նկատմամբ այդքան ատելություն է ունենում և պատրաստ է կտրել, զոդել, ոչնչացնել նրա կենսակերպը, ապա այդ խոսում է միայն ստրկության մասին...
Ես այդ պաշտոնյային հայտնեցի նաև, որ այսուհետ հրաժարվում եմ ռուսական գազից, բացի այդ պահանջում եմ «ԳազպրոմԱրմենիա» ընկերությանը, որ մեր բնակարանի ննջարանի պատուհանից ընդամենը երեսուն սանտիմետր հեռավորության վրա գտնվող գազի հաշվիչները տեղափոխեն, քանի որ այնտեղ քնելու դեպքում հնարավոր է խեղդվել գազի արտահոսքից:
Ես ճշտել եմ նաև, որ կա այսպես կոչված հատուկ «գոստ», որը չի պահպանել ընկերությունը տեղադրելու ժամանակ և պատրաստվում եմ շուտով դատական հայցով մտնել դատարան:
Եվ վերջում ես չեմ ուզում իմ երեխան մեծանա մի երկրում, որտեղ ռուսական գազի համար քո հայրենակիցը պատրաստվում է զոդել քեզ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovyesayan/posts/784296038282053
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել