Tert.am-ը գրում է.

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ քննարկվել են հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր: Փոխվարչապետն արդյունավետ է համարել գերմանական կողմի հետ ձևավորված համագործակցությունը, որն ընդգրկում է ՀՀ Կառավարության համար առաջնահերթ ոլորտներ՝ մարզային ենթակառուցվածքների զարգացում, ջրամբարաշինություն, գյուղատնտեսություն, էներգետիկա, կենցաղային կոշտ թափոնների կառավարում և այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել