1in.am-ը գրում է.
Իրաքի վարչապետ Նուրի էլ-Մալիքին կոչ է արել սուննի ցեղերին, ովքեր աջակցում են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» սուննի խմբավորման ծայրահեղականներին, «հեռու մնալ արտաքին ուժերի համար աշխատող հանցագործներից»: Այս մասին հաղորդում է RIА Novosti-ն:
«Ինչ-որ մեկը փորձում է գունազարդել «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» և «Բաաս» արգելված կուսակցության գրոհայիններին` նրանց հեղափոխականներ անվանելով, սակայն ես ցեղերին կոչ եմ անում հեռու մնալ հանցագործներից, ովքեր աշխատում են արտաքին ուժերի համար»,- հայտարարել է Իրաքի վարչապետը:
Նա նաև հավելել է, որ «Իրաքի իրադարձությունները տարածաշրջանային ուժերի դավադրությունն են, որոնց աջակցում են մի քանի իրաքցի քաղաքական գործիչներ»: «Մենք ասում ենք այդ բոլոր ուժերին` ահաբեկչությունը կգա նաև ձեր երկրներ»,- ընդգծել է նա:



