Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Ազգային ժողովն այսօր երկու անգամ կանոնակարգ-օրենքի խախտում է թույլ տվել։

«Նախ՝ խմբակցությունը 20 րոպե է վերցնում, որից անմիջապես հետո պետք է քվեարկություն լինի, ԱԺ նախագահը խախտում է կանոնակարգը, երկրորդ՝ դրանից մի քանի րոպե առաջ ԱԺ պատգամավորը քվեարկում է ուրիշի փոխարեն։ Այս խախտումների համար ո՞վ է տուգանք մուծելու, ո՞վ է պատիժ կրելու։ Քննարկեք ԱԺ պատգամավորի, ԱԺ նախագահի ԱԺ կանոնակարգ-օրենքի խախտումները»,- ասաց Մանուկյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել