Լավրովը ղարաբաղյան աքցանի մեջ է առնում ԱդրբեջանինYerkir.am-ը գրում է.

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջան կատարած իր այցի շրջանակում այսօր Բաքվում ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության և ԼՂ հիմնահարցի հետ դրա առնչության վերաբերյալ: Լավրովը մասնավորապես նշել է, որ այս ամսվա վերջին նախատեսվում է Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին և որ ԼՂ խնդիրը միջազգային իրավունքի այլ սուբյեկտ է:  

«Գիտեք, որ հայկական կողմն արդեն հայտարարել է, որ Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին այն սահմաններով, որով անդամակցել է մնացած բոլոր միջազգային կառույցներին, այդ թվում` ԱՀԿ-ին: ԵՏՄ-ին անդամակցելը և ԼՂ հակամարտության լուծումը միանգամայն այլ հարցեր են»,-ասել է նա:

Ըստ էության առաջին անգամ Մոսկվան պաշտոնական մակարդակով հստակ դիրքորոշում է արտահայտում մի հարցի շուրջ, որից համառորեն խուսափում էր: Այդ դիրքորոշումից կարելի է կատարել միանգամից մի քանի եզրակացություն:  

Առաջին. ըստ էության` Հայաստանի անդամակցության հարցը վերջնականապես լուծված է և ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա այս ամսվա վերջին: Հնարավոր չէ պատկերացնել, որ ՌԴ արտգործնախարարը կոնկրետ վերջնաժամկետների մասին կարող է խոսել` առանց այդ մասին հստակ ու վերջնական քաղաքական որոշման առկայության:

Դրա մասին էր վկայում նաև երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում նախագահ Սերժ Սարգսյանի արած ոչ պակաս հստակ և միանշանակ հայտարարությունը. «Ինձ համար կարծեք թե այս հարցը սպառված էր, և ես զարմանում եմ, որ մենք դեռևս շարունակում ենք այն քննարկել: Բովանդակային առումով ամեն ինչ իսկապես վերջացած է և շատ պարզ. Այո, Հաայստանն անդամակցելու է ՄՄ-ին` իր իսկ կողմից ճանաչած սահմաններով, այնպես, ինչպես ՀՀ-ն այս 23 տարիների ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային կառույցներին»-ասել է Սերժ Սարգսյանը:  

Միակ հարցը, որ մնում է անորոշ, այն է, որ եթե ՀՀ նախագահը խոսում է Հայաստանի` Մաքսային Միությանն անդամակցելու մասին, ՌԴ արտգործնախարարն ակնարկում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին: Եվ հիմա պարզ չէ, թե Հայաստանի համար այս կառույցներից որում է տեղ բացվում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել