Ուկրաինան ՌԴ-ից պարզաբանում է պահանջում, թե ինչպես են «Իգլա» համակարգերը ռուսական ռազմաբազայից հայտնվել Դոնբասում168.am-ը գրում է.

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան այսօր ԵԱՀԿ-ի՝ անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով ֆորումի հերթական նիստում դիմել է Ռուսաստանին՝ պահանջելով պարզաբանում տալ, թե ինչպես է «Իգլա» շարժական զենիթա-հրթիռային համալիրը (ԶՀՀ) ռուսական ռազմաբազայից հայտնվել Ուկրաինայի արևելքում գործող ռուսամետ անջատողականների ձեռքում:

Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտը հայտնել է, որ Ուկրաինայի կոմպետենտ մարմինները ստացել են ֆոտոապացույցներ, որ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում անջատողականների կիրառած շարժական ԶՀՀ-ն ունի ռուսական ծագում:

Հունիսի 6-ին «Մարինովկա» անցակետի (Դոնեցկի մարզ) վրա զինյալների գրոհը հետ մղելիս դեպքի վայրում հայտնաբերվել է «Իգլա» շարժական ԶՀՀ-ի արկղ, որի վրայի գրությունը (9М39) վկայել է, որ այն 2001 թվականից պահվել է Ռուսաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության թիվ 33859 զորամասում (Եյսկ, Կրասնոդարի երկրամաս):  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել