Tert.am-ը գրում է.

ՀՀ Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության մասնագետները պարբերաբար կապ են հաստատում ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 23-ամյա Արսեն Խոջոյանի հետ` նրա առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ իմանալու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից, Արսեն Խոջոյանի գանգատները նվազել են, գրեթե հաղթահարվել է թուլությունը: Սակայն առկա է մեջքի ցավ, վերջնականապես չի հաղթահարվել նաև հերպետիկ ցանը:

Հրազդանի բժշկական կենտրոնի հետ պայմանավորվածության համաձայն, հաջորդ շաբաթ Արսեն Խոջոյանը կենթարկվի բուժզննության` պարզելու մեջքի ցավի պատճառները: Արսեն Խոջոյանի առողջական վիճակը և բուժումը գտնվում է նախարարության անմիջական հսկողության ներքո։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել