ԴԱՀԿ-ն իրավասու է սառեցնել քաղաքացու հաշիվները` տուգանքը չմուծելու համար. ՓոխոստիկանապետPanorama.am-ը գրում է.

Այսօր Ազգային ժողովում ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտումների դեպքում նախատեսվող տուգանքներին վերաբերող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախագիծը ներկայացնող փոստիկանապես Արթուր Օսիկյանից հետաքրքրվեց, թե արդյոք Ճանապարհային ոստիկանությունը իրավասություն ունի՞ շրջանցելով դատարանը դիմել ԴԱՀԿ-ին և տուգանքները գանձելու համար կալանքներ դնել մարդկանց հաշվիվների վրա, սառեցնել դրանք ու բռնագանձում իրականացնել: 

Արթուր Օսիկյանն ի պատասխան, ասաց, որ նման իրավասություն ՃՈ-ն ունի և դա բխում է հայաստանյան օրենսդրությունից:

«Եթե քաղաքացին չի վճարում գումարը սահմանված ժամկետում, ապա ճանապարհային ոստիկանությունը իրավասու է ուղղակիորեն Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն ներկայացնել համապատասխան որոշում: Իսկ մնացած գործողություններն իրականացնում է ԴԱՀԿ-ն իր իրավասությունների շրջանակում: Այո՛ արտադատարանական կարգով կարող ենք դիմել ԴԱՀԿ ծառայություն ու տուգանքները գանձել», -հավելեց Օսիկյանը:

Նկատենք, որ վերջերս շատ էին քաղաքացիների կողմից դժգոհությունները առ այն, որ իրենք, առանց ՃՈ-ից համապատասխան ծանուցում ստանալու, անակնկալ կերպով տեղեկանում են, որ տուգանքը չվճարելու համար ԴԱՀԿ-ն արգելանք է դրել իրենց հաշվեհամարի վրա: Հարցինանդրադարձել էր նաև Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, այն համարել խնդրահարույց և ասել, որ քայլեր է ձեռնարկելու օրենքի այս բացը լրացնելու ուղղությամբ: Պաշտպանը նաև հորդորել էր ոստիկանությանը պատշաճ կերպով ծանուցել քաղաքացիներին վարչական տուգանքների վերաբերյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել