Մեծ Բրիտանիայում կոչ են անում չծննդաբերել լողավազաններումPanorama.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի առողջապահական մարմինները կոչ են արել կանանց չծննդաբերել նախապես տաք ջրով լցված փոքրիկ լողավազաններում` զերծ մնալու համար լեգեոներների հիվանդության վտանգից: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը: 

Նախազգուշացումն արվել է այն բանից հետո, երբ ինտենսիվ թերապիայի բաժանմունք է ընդունվել հիշյալ հիվանդության ախտորոշմամբ լողավազանում ծնված մի երեխա: Բրիտանուհիներին խնդրել են զերծ մնալ լողավազանում ծննդաբերելուց, մինչև դեպքի քննության ավարտը: Երեխայի վիճակը շատ լուրջ է գնահատվում:

Մեծ Բրիտանիայում տարեկան 15 հազար կին ծննդաբերում է տանը: Նրանց մեծ մասը նախընտրում է ծննդաբերել ջրում՝ ընտրելով հատուկ լողավազաններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել