ՄԱԿ. Սիրիայի հակամարտությունը սպառնում է Մերձավոր Արևելքում նոր պատերազմով Panorama.am-ը գրում է.

Սիրիայում մարդու իրավունքների հնարավոր խախտումները հետաքննող հանձնաժողովի ղեկավար Պաուլու Սերժիու Պինհեյրոն Մարդու իրավունքների հարցով խորհրդի 26-րդ նստաշրջանին հայտարարել է, որ Սիրիայում հակամարտությունը հասել է բեկումնային պահի, իսկ մասշտաբային բռնությունները` աննախադեպ մակարդակի: 

Ինչպես երբևէ, մոտ է Մերձավոր Արևելքում տարածաշրջանային պատերազմի հնարավորությունը, իսկ ներկայիս վիճակի պատասխանատվությունը ընկնում է նաև միջազգային հանրության վրա: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում: 

Նրա խոսքով, այսօր Սիրիայի հակամարտությունը պահանջում է այլ վերաբերմունք: Հարցումներ անցկացնելով 300.000 ականատեսների ու տուժածների շրջանում` հանձնաժողովն եկել է այն եզրակացության, որ Սիրիայում ռազմական և մարդկության դեմ հանցագործությունները կատարվում են շատ մեծ մասշտաբներով և կառավարական զորքերի, և ընդդիմադիրների կողմից: 
Զինված խմբավորումները կրակում են իշխանությունների վերահսկողության տակ գտնվող քաղաքների վրա և խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչություններ են իրականացնում: Մարդկանց առևանգումները զանգվածային բնույթ են կրում, մահվան սպառնալիքի տակ գրոհայինները բնակավայրերից քշում են խաղաղ բնակիչներին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել