Իրաքն ու Ուկրաինան՝ դժբախտ բախտակիցներ: Թերևս այսպիսի եզրույթով կարելի է բնորոշել այս երկրներին: Ճիշտ են ասում. «Մարդ կա ելել է շալակն աշխարհի, մարդ էլ կա աշխարհն է շալակած տանում»: Այս դեպքում աշխարհը սեփական շալակն առնելու հանձնառությունը՝ անկախ իրենց ցանկության, ստանձնել են այս «քավության նոխազները»: Եվ ԱՄՆ-ն՝ ելած աշխարհի շալակը, բզբզում է մոլորակի այս ու այն կողմում, ու նրա լրտեսական ցանցին բավական վարպետորեն հաջողվում է խռովություն ու խառնակություն բստրել աջը քաշած ու իրենց համար «երթևեկող» երկրներում՝ ինչպիսիք են Իրաքն ու Ուկրաինան: Ու ակնհայտ է այս երկրներում հրահրված բախումների սցենարները. Ուկրաինան ներկա դրությամբ բաժանվել է արևմտամետ ու ռուսամետ ճակատների, և այդ հակամարտ ճամբարների պայքարը կարող է հանգեցնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտմանը, այն է՝ երկրիը երկու մասերի պառակտմանը՝ ինչպես Գերմանիան էր Երկրորդ Աշխարհամարտից հետո, իսկ Իրաքում գրեթե միանման իրավիճակ է՝ երկիրը պառակտվում է երեք մասերի, որոնցից յուրաքանչյուրը այսպես ասած մի երկրի տիրույթ է, և Իրաքի շիա կառավարությունը չի կարողանում պայքարել ահաբեկիչների դեմ, հյուսիսում քրդական ինքնավարության ղեկավարները արդեն հայտարարում են, որ հնարավոր է Իրաքի միասնականությունը չպահպանվի:
Թերևս ավերակների վրա թագավորելու արվեստը ԱՄՆ-ի ձեռագիրն է ու նրա իսկը սրտով...