Բրիտանացի ռոք երգիչ, երաժիշտ, բազմաթիվ երգերի հեղինակ Փոլ Մաքքարթնին ծնվել է 1942թ.-ի հունիսի 18-ին: Նա մեծ ճանաչում է ձեռք բերել որպես «The Beatles» խմբի հիմնադիրներից մեկը։ Լոն Լենոնի հետ նա ստեղծեց աշխարհի ամենահաջողակ խմբերից մեկը և ստեղծեց ռոքի պատմության ամենասիրված երգերը:
Բիթլների առաջին համերգը տեղի ունեցավ 1961թ.-ի մարտի 21-ին Լիվերպուլում՝ «The Cayern» ակումբում: Իսկ արդեն 1963թ.-ի փետրվարի 11-ին լույս տեսավ իրենց առաջին՝ «Please Please Me» ալբոմը:
Մաքքարթնին գրանցվել է Գինեսի գրքում՝ որպես աշխարհի ամենահաջողակ երաժիշտ-երգահան` շուրջ 60 «ոսկե» սկավառակներով և 100 մլն վաճառված սինգլներով: Նրա և Լեննոնի «Yesterday»-ը ճանաչվել է աշխարհի ամենաշատ կատարված երգը: Մաքքարթնին եղել է նաև «Wings» խմբի ղեկավարը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



