Ինքնասպանության դեպք Արմավիրում. տղամարդը կրակել է կրծքավանդակինArmnewsTV.am-ը գրում է.

Արմավիր քաղաքի Սիլիկյան 23 թաղամասի 3-րդ շենքի բնակիչները կրակոցի ուժգին ձայնից են արթնացել: Դուրս են վազել ու շենքի բակում տեսել հարևանին` արյան մեջ շաղախված: Գևորգ Մխիթարյանին շտապօգնությունը տեղափոխել է Արմավիրի բժշկական կենտրոն, բայց մահը վրա էր հասել կրակոցի պահին: Բժիշկները ոստիկաններին տեղեկացրել են դեպքի մասին:

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Գևորգ Մխիթարյանը իր տանը կից հանգստյան տաղավարում իրեն պատկանող երկփողանի որսորդական հրազենից կրակոց է արձակել իր կրծքավանդակին, ինչի հետևանքով մահացել է: Նշանակվել է դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ: Մխիթարյանի հարազատները կատարվածի մասին չխոսեցին: Հարևանների կարծիքով, Գևորգի ընտանիքը համերաշխ էր, ապրում էին երեքով` Գևորգը, կինը և երեխան: Դեպքի մանրամասները և դրդապատճառները պարզ կդառնան նախաքննության ավարտից հետո:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել