Tert.am-ը գրում է.
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլին լայնախոհ մարդ է համարում: Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրի եթերում պատասխանելով հարցին` ինչպիսի՞ ռեակցիա կցուցաբերի թուրքական կողմը` 2015թ. ապրիլի 24-ին Հայաստան այցելելու՝ Սերժ Սարգսյանի հրավերին և արդյո՞ք հրավերն Աբդուլլահ Գյուլի սրտով էր, ՀՀ Նախագահը նշել է. «Աբդուլլահ Գյուլը ամենայն հավանականությամբ՝ հնարավորություն չի ունենա այդ հարց քննարկելու, երբ ժամանակը գա, քանի որ նա հայտարարել է, որ չի մասնակցելու նախագահական ընտրություններին, և որպեսզի այդ հարցի պատասխանն ավելի հստակ ունենանք, մնացել է ընդամենը՝ երկու շաբաթ, բայց ես գնահատում եմ Գյուլին, որպես քաղաքական գործչի, քանի որ, իմ համոզմամբ, նա լայնախոհ մարդ է և շատ լավ գիտակցում է իր երկրի իրական շահը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



