Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում հակամարտության խաղաղ կարգավորման հարցերով նախագահի լիազորի պաշտոնի ստեղծումը, որում նշանակվել է «ՈՒԴԱՌ» կուսակցության պատգամավոր Իրինա Գերաշչենկոն: 

«Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Իրինա Գերաշչենկոն, ով երկրի արևելյան շրջաններում խաղաղ կարգավորման հարցերով նախագահի լիազորի պաշտոնն է ստանձնել,միայն կարող է կրակը հանգցնել բենզինով, քանի որ այդ քաղաքական գործիչը խաղաղության կողմնակից չէ և չի կարող ընդունել լուրջ որոշումներ», -այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով փորձագետներին:

Գերաշչենկոյի գործնական առաջադրանքներն են լինելու քաղաքացիական համաձայնությանը հասնելը, Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը, կյանքի ու առողջության նկատմամբ ոտնձգություններ թույլ չտալու ապահովումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել