LoveYou.am-ը գրում է.

Լանա Դել Ռեյը շոկի մեջ է գցել իր երկրպագուներին`  The Guardian-ին տված հարցազրույցով: Նա անդրադարձել է 27 տարեկան հասակում աստղերի մահացության դեպքերին (այդ աստղերի շարքում են` Էմի Վայնհաուսը, Կուրտ Կոբեյնը և այլք):Դերասանուհին, ով այժմ 27 տարեկան է, հայտարարել է.  «Վատ է, որ ես չեմ մահացել: Ես չեմ ուզում զբաղվել այս ամենով»: Նա նաև հավելել է, որ խոսքը միայն երաժշտությամբ զբաղվելուն չի վերաբերում:  Պետք է նշել, որ Լանան հայտնի գործարարի դուստր է.

«Ծնողներս ինձ ասում են` «Դու ապրում ես ինչպես կինոյում»,- սակայն ես մտածում եմ,- «Իրականում ես ապրում եմ զզվելի ֆիլմում»»:

  Մեկ այլ հարցազրույցում Լանան խոսել է իր կյանքի բարդություններից: Նա նշել է, որ շոու բիզնեսը դժվարացրել է իր հարաբերությունները ընտանիքի հետ. «Բացի այդ, ես ունեմ ծանր անձնական կյանք»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ երգչուհին մինչ այս տառապում էր ալկոհոլիզմով: Նա առ այսօր փորձում է օգնել երիտասարդ ամերիկացիներին, ովքեր ունեն հոգեկան հիվանդություններ և կախվածություն տարբեր բացասական երևույթներից: Իր վերջին հարցազրույցներում Լանան նաև խոսել է Լեդի Գագայի, Լիլի Ալենի և Մայլ Սայրուսի սկանդալային կերպարների մասին` նրանց անվանելով պրովոկատորներ. «Սակայն ես ամենևին էլ այդպիսին չեմ և երբեք էլ չեմ լինի»,- ասել է հայտնի երգչուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել