Պետք է խոստովանեմ, որ երբեմն սխալվում եմ՝ կարծիքներ հայտնելով Ֆեյսբուքում: Օրեր առաջ բավականին սուր քննադատել էի մեր պատգամավորական պատվիրակությանը՝ Բաքու մեկնելու պլանների համար, ու հիմա հասկանում եմ, որ իզուր:

Հանում եմ գլխարկս ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին հիանալիորեն մասնակցող պատգամավորներ Կորյուն Նահապետյանի ու Թևան Պողոսյանի առջև, ինչպես նաև պատվիրակության մյուս անդամ Ռիչարդ Գիրագոսյանի: Այո՛, եթե գնում ենք Բաքվում միջոցառումների մասնակցելու, ապա միայն ու միայն այսպես. ոչ թե հեզությամբ ու պոլիտկոռեկտությամբ համաշխարհային հանրությանը զարմացնելու, այլ սկզբունքայնությամբ ու փաստարկված խրոխտությամբ:

Կեցցեն մեր պատգամավորները, ովքեր արդեն երկու օր է՝ հենց իրենց հողում հրապարակայնորեն նսեմացնում են ալիևյան տուզիկներին, ու արդեն ծաղրի առարկա են սարքել նրանց: Կրկնում եմ՝ մասնակցելուց միայն այսպես, այլ ոչ թե րաֆֆիավարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել