Մտածում եմ` էսօր ինչքան ա դժվարացել մարդկանց վստահելը: Ոչ մեկ դրան պիտանի չի: Էն զգացումներն ու զգացմունքները, որ առաջ սուրբ, վեհ ու անձեռնմխելի էին համարվում, էսօր կոլոլվում են ցեխաջրի մեջ, ցեխ շպրտում էն ամեն մի լուսավորի վրա, որ մնացել ա կյանքումդ:
Մարդիկ էսօր սիրել չգիտեն, քեզ սիրում են, քանի քեզնից ինչ-որ բան ա պետք, քանի շահ ունեն: Պարտադիր չի էտ հակառակ սեռի հանդեպ սեր լինի:
Էսօր մարդիկ մոռացել են՝ ծնողն ովա, ծնողն էլ մոռացել ա՝ էրեխեն ինչ բանա: Էսօր ընկեր չես գտնի, որովհետև մարդիկ վաղուց արդեն չունեն իսկական ընկերոջ մոդել: Ու ընդհանրապես, ընկեր ասվածը բաժանվել ա իսկականի ու անիսկականի, ուղղակիի ու ծանոթի, մինչդեռ ժամանակին ընկերն ընկեր էր:
Էսօր հարազատը հարազատի համար չի ուրախանում, ուրիշի ուրախության վրա տրաքվում են, տխրության վրա կամ ուրախանում, կամ ծայրահեղ թքած են ունենում:
Քո հաջողությունները մարդկանց սիրտ են ծակում, քեզնից վառվում են, որ էտքան ցածր հասակում էտքան բանի ես հասնում, ու փառք Աստծուն, լավից-վատից ապրում ես: Հետո, չգիտես ինչի, սաղ սկսել են մտածել, որ դու ինչ-որ բան պարտավոր ես անել իրանց համար, բայց դու ընդամենը փորձել ես իրանց մի քանի անգամ օգտակար լինել, բայց արի ու տես, որ իրանք մտածել են, որ դու ուղտ ես, պիտի իրանց համար բանես: Ու եթե մի օր հրաժարվում ես ուղտ լինել, իրանք են վերցնում ուղտի ամենահայտնի հատկությունն ու թքում-մրում քեզ:
Ամեն ինչ ձևական ա դառել: Էսօր գալիս, իմ մոտ բամբասվում ես, ինչ ասես չես ասում, մի ժամ հետո էտ մարդու հետ մտերմիկ ժամանակ ես անցկացնում` չհասկանալով, որ դրանով մենակ քեզ ես իմ աչքից գցում, սարքում փասլաս, շարքային կնիկ, որ բամբասվելուց էն կողմ, ոչ մի զիբիլի պիտանի չի:
Քանի ես փող ունեմ, ես քո համար միշտ էլ լավն եմ ու պետք եմ: Եթե մի կողմ դնենք էն փաստը, որ ալամ աշխարհը մտածում ա, որ ես աստղաբաշխական փողեր եմ վաստակում (Աստված ձեններդ լսի), էտ նույն աշխարհը իրան հաստատ վատ չի զգում ինձնից ամեն անգամ պարտքով փող ուզելուց, նամանավանդ, որ չեմ տալու: Էս էլ մի հատ առիթ, որ ասեմ, որ ես պարտքով փող տալիս եմ հաշված մարդկանց, որովհետև ես էդ փողն աշխատում եմ սեփական քրտինքով, առողջությանս հաշվին:
Ձեր պարապության հետևանքների մասին ընդհանրապես չեմ էլ ուզում հիշեմ: Մեկ մեղքս գալիս եք, որ էտքան պարապ եք, մեկ էլ ներվայնանում եմ, որ ձեր պարապությունից ժանգոտած ուղեղը փորձում ա ժանգոտացնել մեր ուղեղները:
Ասածս ինչ ա.. Մի քիչ սիրեք իրար, գնահատեք, հարգեք… Քցել-թռնելու դար ա, բան չունեմ ասելու, բայց ձեր մեջ գոնե պահպանեք էն նվազագույնը, որ Աստված ի սկզբանե սերմանել ա ձեր մեջ, որովհետև Աստված առաջին հերթին սեր է …