Panorama.am-ը գրում է.
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը հնարավորություն էր այցելել Բաքու, բայց էմոցիոնալ պոռթկումներն ու բանավոր խոսքով հարձակումները երեք մեկուսացված հայերի նկատմամբ, մտահոգիչ են: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրում է Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը, ով այժմ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանի և Թևան Պողոսյանի հետ միասին գտնվում է Բաքվում:
Հիշեցնենք` նրանք մասնակցում են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-Ռոութ» (Rose-Routh) սեմինարին: Այսօր սեմինարի 2-րդ օրն է: Այսօր սեմինարում քննարկման թեման Վրաստանն է` էներգետիկ ու տարածաշրջանային խնդիրներով:
«Հետաքրքիր է`արդյոք հակահայ ցուցարարները նորից կգա՞ն», -գրել է Կիրակոսյանը:
Նշենք, որ հայկական պատվիրակության անդամներին երեկ Բաքվում դիմավորել են բողոքի ակցիաներով:
Փորձագետն իր միկրոբլոգում պարբերաբար տեղեկացնում է` ինչ է կատարվում Բաքվում, մասնավորապես, սեմինարի դահլիճում:
«ՆԱՏՕ ԽՎ-ի հայկական պատվիրակության անդամները հերքում են ադրբեջանցիների մեղադրանքները` հայտարարելով, որ Հայաստանում պաշտպանության ոլորտում կատարվող բարեփոխումները հաջողված են», -գրել է Կիրակոսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



