Ի՜նչ հավես խաղ էր: Ի՜նչ ազարտ էր:
Պորտուգալիա - Անգլիա: Աշխարհի առաջնություն: Փաստորեն 8 տարի առաջվա՞: Ոնց որ թե:
Մենք Պորտուգալիայի կողմից ենք: Անունը չեմ հիշի, մի սրճարան կար Աբովյան-Իսահակյան խաչմերուկի վրա: Հատուկ ֆուտբոլ նայելու համար: Նույնից մի հատ էլ Տերյանի վրա կար... Հիմա ոնց որ թե էլ չկան դրանք:
Մի խոսքով, սրճարանի մեծ մասը Պորտուգալիայի կողմից էր: Մի սեղան էլ անգլիացի կար: Շատ մանրամասներ խաղից չեմ հիշում: Հիշում եմ՝ վերջին 5-ական տուգանայինները, որ պիտի որոշեին հաղթողին:
«Օլե-օլե-օլե»-ներ Պորտուգալիայի խփելուց առաջ ու «հուուուուուու»-ներ՝ Անգլիայի: Չեմ զարմանա, որ անգլիացիք զգացած լինեին մեր «հուուուուու»-ները (աստրալ կապերի օպերատորները թող ասեն), որ՛տև շատ վատ էին խփում: Ու ամենավատը Բեքհեմը խփեց: Հաշիվը չեմ հիշում, հիշում եմ մենակ, որ Պորտուգալիան հաղթեց: Անգլիան պարտվեց, իսկ Բեքհեմը լաց էր լինում... մեր «հուուուու»-երի տակ, իհարկե...
Հետո էլ պիտի Բրազիլիան չգիտեմում հետ խաղար, մենք էլ Պորտուգալիայի հաղթանակով ոգևորված որոշել էինք, որ էդ օրը մեր ֆավորիտների օրն էր, ու որ Բրազիլենք հաստատ պիտի հաղթեն, էն էլ երևի անգլիացիների պատասխան աչքն էր մեր ուրախության վրա, Բրազիլայենք պարտվեցին:
Մի խոսքով, էսօր էլի just do it Portugal.
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/706676.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել