Իմ ու քու Մենակությունը...................

Վազում էին վայրկյանները, լույսը դանդաղ մխրճվում էր մթության մեջ, ու դանդաղ բացվում էր լուսաբացը
Լուռ ու անխոս շուրթերդ ծխում էին, գեղեցիկ, նուրբ, իսկ փոքր աչքերդ կարծես թախծով լի սպասում էին՝ ներսում խեղդելով երկար սպասման արցունքները
Մենակություն էր, համր մենակությունը, որը իր թեթև թևերով գրկել էր նուրբ ուսերդ, ու կարծես դանդաղ ջարդում էր սիրտդ, մենակութունը, այն այնքան գեղեցիկ էր ընդգծում ստվերդ, երկար մազերդ, այնքան գեղեցիկ էր ընդգծում սպասող լուռ փայլող աչքերդ
Մենակ էիր, անխոսմիայն ծխում էիր՝ ինչ-որ բան սպանելով ու ինչ-որ բան սպասելով
-Գեղեցիկ է, չէ՞, գուցե կյանքում իրոք գեղեցիկ է սպասումը:
-Չէ, լուսաբացը:
-Զգում եմ, թե ինչպես է տխրությունը այն լույսի նման, որը ճեղքում է մթությունը, նման այդ լույսի, տխրությունը ճեղքում է հոգիդ
-Տխուր չեմ:
-Գիտեմ, պարզապես լուսաբացն է խորհրդավոր:
-Իսկ մի՞գուցե սպասումը:
-էհ գրողը տանի, ոչ ոք չի գժվել լուսաբացին իր քուն թողնի և գա:
-Բացի քեզանից:
-Ես գիժ եմ, գուցե դրանից է:
-Գժվել ենք, ի՞նչ է:
-Ինչո՞ւ, և ինչու չգժվելտանի այդ գրողը:

Լռեցիր, նուրբ շուրթերդ փակեցիր, ու նորից վառեցիր ծխախոտը, դրեցիր նուրբ շուրթերիդ արանքում, ու ծուխը սկսեցիր խորհրդավոր կերպ քաշել դեպի ներս, ու նույն խորհրդավորությամբ այն դուրս քաշեցիր
-Գեղեցիկ ես ծխում:
ժպտացիր:
-Մենակ եմ:
-Ինչո՞ւ, չեմ երևում:
Ծիծաղեցիր, նուրբ ու այնքան գեղեցիկ:
-Երևում ես, բայց դու նման ես ուրվականի, ով գալիս է, և կարող է միևնույն ժամանակ այլևս չլինել
-Սիրում եմ ներակ լինել լուսաբացին, իսկ երբ սկսում է առավոտը բացվել, սիրում եմ չքանալ, իսկ դու գիտես, երբ առավոտյան քնում ես, ես նուրբ կաշվե վերարկուս գցում եմ վրադ:
-Գեղեցիկ է:
-Գուցե նաև խորհդավոր՝ լուսաբացի նման:
-Դեռ մեկ ժամ կա, գեղեցիկ է չէ այս մենակությունը, որտեղ ոչինչ չկաչկա պատճառ, չկա ոչ մի բան, որը քեզ կխանագարի, թեկուզ մի քանի ժամով ապրես
-Մի՞թե սա ապրել է, գրողը տանի, սա ապրել չէ, սա միայն շնչել է:
-Սուսսսսսսսսսսսսս՛ս
-Ինչո՞ւ
-Լռի՛ր, խոսքերը խանգարում են, ու ոչ մի խոսք չի նկարագրում այն ամենը, ինչը կատարվում է հիմա:
-Մնաց 44 րոպե, ու գուցե նաև մի քանի վայրկյան:
-Ի՞նչ կլինի, եթե բացվի առավոտը:
-Պարզապես ես կքնեմ:
Ու նորից խորհրդավոր ծիծաղեցիր, չնայած, դեռ տխրությունը, այդ թեթև տխրությունը դանդաղ ջարդում էր սիրտդ:
-Դողում են ձեռրքերդ, մրսում ես:
-Այո, այս միայնությունից եմ մրսում:
-Ցուրտ է չէ՞, այս միայնությունըցուրտ է և սառը:

Բացվում է առավոտը դանդաղ, միայնությունը էլ ավելի է ընդգծվում, միայնությունը կարծես այս պահին կարելի է չափելզգալ, շոշափել, մթությունը որքան էլ որ ծածկում է միայնությունը, միևնույնն է, մթության մեջ լուսաբացի չնչին անգամ լույսը, սկսում է դանդաղ ընգծել միայնությունը, ստիպելով գիտակցել, որ բոլորը ննջել են, քնել, և ոչ ոք, և ոչինչ, լուսաբացին որևէ կերպ երբեք չի գա ....դժվարը չսպասելն է, բայց սպասում եմ, ես և դու, լուռ նստած իրար կողքի սպասում ենք, ոչ թե ինչ-որ մեկին, այլ ինչ-որ մի բանի, ինչ-որ մի լույսի, որը դանդաղ կճեղքի իմ ու քո այդ խորհրդավոր միայնությունը
մնաց 30 րոպե, ոչինչ ավելին, ժամանակն էր միայն շտապում այդ ընդգծված լռության մեջ, միայն ժամանակ էր շտապում, քիչ էլ, ու կչքվեիքեզ թողնելով քո հանգիստ քնի հետ, քեզ թողնելով, մենակ, կչքվեի ժամանակի հետ, բայց չէի շտապում, այնքան գեղեցիկ էր այդ պահը, այդ ընդգծված լռությունը, որ մի պահ ժամանակը հետ կտայի, ու հետ կբերեի այն 2 կամ 1 ժամը, որը այլևս դարձավ 30 րոպե, սակայն շտապում էր ժամանակը, վազում՝ չնկատելով անգամ, որ այստեղ, հենց այստեղ, կան, կան մի երկու մենակություն, որոնք սպասում են՝ գիտակցելով նաև, որ ոչինչ չի գա.........

-Շտապի՛ր խոսել, ժամանակը թռչում է, շտապի՛ր:
-Սուսսսսս՛ս լռիր, ոչինչ պետք չէ ասել, լռությունը կասի, իսկ մենք արի լռենք, ոչինչ վաղը, մյուս լուսաբացին խոսքեր կասենք
-Խնդրում եմ, խոսիր:
Ու սկսեցիր խոսել, սակայն աչքերով սկսեցիր խեղդել այդ լռությունը թափել աչքերից, լացել, հեկեկալ:
-Ցավում է, ինչ-որ մի բան ցավում է, այս մենակության մեջ, ինչ-որ մի բան ցավում է, ես էլ չգիտեմ:
-Խոսիր:
էլ ավելի սկսեցիր հեկեկալ, ձեռքերով փաթաթվել ինքդ քեզ ու լաց լինել, երկար մազերով ծածակելով մարմինդ, աչքերդ, գլուխդու իմ քո, այդ երկու մենակությունը, էլ ավելի էին, ու էլ ավելի են ընգծվում, ինձ ու քեզ, մեզ, մենք որ միասին էինք, սակայն միայանակ, սակայն բաժնված երկու մենակությամբ
Ընդգծվում էր:
Մնաց ընդամենը 16 րոպե
Լաց լինելով ասացիր, վերարկուս կաշվի է քիչ-քիչ հանում էի, դանդաղ մոտենում քեզ, որ գցեի ուսերիդ, իսկ դու դանդաղ ծածկվեցիր, փաթաթվեցիր, ու նորից սառը հայացքով դանդաղ սկսեցիր վառելէհ որերորդ ծխախոտդ:
Մնաց 1 րոպե ....ժամանակը այնքան արագ էր թռչում:
-Կհասցնե՞ս ծխել, այո, ժամանակը մի րոպե է տվել, մնալով քեզ հետ, մեկ րոպե, ու դու լուռ կքնես:
-Եսգիտեմ ես չգիտեմ, ես չգիտեմ ուր եմ գնալուուր եմ փախչելու, ժամանակը գուցե գիտի, մեկ րոպեու այլևս ես չեմ լինելու, գիտես գրողը տանի, այս մեկ րոպեն այնքան դանդաղ է անցնում, քան 44 րոպեն կամ մի քանի ժամը, գրողը տանի, ժամանակը, որքան գեղեցիկ է նա խաղում մեզ հետ

-Չեմ ուզում
-Գիժս, մնաց 30 վայրկյան, սուսսսսսսսսսսս՛ս
Քայլում էի դանդաղ դեպի դուռը, հեռվից նկատելով թե որքան գեղեցիկ է փակվում աչքերդ, թե որքան գեղեցիկ է քնում մարմինդ, շուրթերդ, այնքան համահունչ էր առավոտը և դու, բայց տարբ էր էիք, առավոտը նոր էր զարթնում, իսկ դու դեռ նոր էիր քնում, մեղմ ու նուրբ, դանադ
վերջ ժամանակը ինձ տանում էր, սակայն չգիտեմ ուրգուցե օրեցիր մի օր, մի լուսաբացին, իմ ու քո այդ գեղեցիկ մենակության մեջ, ինչ-որ լույս գա, որ կճեղքի իմ ու քո մենակությունը ...
բարի առավոտ ԳԻԺՍ ........

Մենակություն, անկարգելի ապրում, լռությամբ, ցավի ու տխրությամբ լի մենակություն, ընդգծված մենակություն
Գիտե՞ս, ժամանակը ինձ տարավ մի այլ տեղ, մի այլ լուսբաց, որտեղ դարձյալ քո պես, մնացի իմ լուռ մենակության հետ, լուռ ու անխոս մենակության հետ;
Սակայն ես այդպես էլ չկարողացա քնել, ժամանակը այնքան դանդաղ էր շարժվում, գիտես, այնքան դանդաղ, որ ամբողջ էությունս լցվում էր սպասումովոչ թե ինչ-որ մեկին, այլ ինչ-որ մի բանի, որ կճեղքի իմ այդ ընդգծվող մենակությունը ......

սուսսսսսսսսսսս, քնիր, առավոտ է, քնիր փոքրիկ, քնիր մյուս լուսաբացը դեռ կսկսվի


Իմ ու քո մենակությունը, իմ ու քո միջև...........

Վանիկ Հովակիմյան (Անանուն) 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել