Tert.am-ը գրում է.

Սիրիայի իշխանություններն ամբողջությամբ վերականգնել են վերահսկողությունը Թուրքիայի հետ սահմանին՝ Լաթաքիայի նավահանգստից հյուսիս ընկած հատվածում՝ զինյալներին դուրս մղելով Քեսաբ քաղաքի Նասր բարձունքից:

Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ Սիրիայի ռազմական հրամանատարության ներկայացուցիչը հայտարարել է, որ «սիրիական բանակի և ազգային պաշտպանության ուժերի զինվորները ի չիք են դարձրել ընդդիմադիր զինյալների և նրանց հրամանատարների՝ տարածաշրջանը մեկուսացնելու և դեպի ծով ելք ունենալու ծրագրերը»: Ինչպես նշվում է կոմյունիկեում՝ գործողությունների ընթացքում հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ են հասցվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել