Այսօր «Դեմ եմ» շարժման ակտիվիստները խորհրդարանում հանդիպել են ոչ իշխանական քառյակի ուժերի հետ: Քննարկման գլխավոր թեման եղել է պարտադիր կուտակային համակարգը, որը կառավարությունը պատրաստվում է խորհրդարան ներկայացնել հունիսի 18-ի արտահերթ նիստում:
Հիմա, վարչապետը անհրավեր մասնակցում է քառյակի նիստին, քառյակը 12 կետանոց պահանջներ է ներկայացնում կառավարությանը` ժամանակ տալով նրանց կատարելու դրանք: Ու այսպես անվերջ:
Հիմա էլ Դեմ եմ-ը եկել է քառյակի «կուշտը»: Հետո քառյակը նորից ինչ-որ պահանջներ կներկայացնի կառավարությանը Դեմ եմ-ի քննարկումից ելնելով ու այսպես շարունակ: Ի դեպ, հետաքրքիր է այն, որ ԴեՄ եմ-ը հայտարարում էր, որ իրենց պայքարը քաղաքականացված չէ և չի լինի, բայց պարզվում է լավ էլ քաղաքականացված է:
Այլապես ինչպես բացատրել այս ամենը: Ուզում եմ մի կարևոր «նյուանսի» վրա հրավիրել ուշադրություն: Նկատել եք, ԴԵՄ ԵՄ-ը միայն ՕԵԿ-ի հետ չի շփվում, այն դեպքում, երբ ողջ այս ժամանակահատվածում միայն ՕԵԿ-ը իրատեսություն ցուցաբերեց և Ազգային ժողով ներկայացրեց օրենքի նախագիծ, որով առաջարկում է ընդհանրապես հանել պարտադիր բաղադրիչը: Մի բան, որ քառյակը չարեց և մի բան, որի համար ըստ էության պայքարում է ԴԵՄ ԵՄ-ը: Տպավորություն է առաջանում, որ ինչ-որ մութ ուժեր հրահանգել են «ԴԵՄ ԵՄ» շարժման ակտիվիստներին ոչ մի պարագայում չշփվել ՕԵԿ-ի հետ: Սա իմիջիայլոց:
Քառյակ-ԴԵՄ-ԵՄ-վարչապետ եռանկյունին հետաքրքիր մետաստազներ է տալիս: Ու իմ մոտ մի կարևոր հարց է առաջանում ընդհանրապես ում ցուցումներով ու աջակցությամբ է աշխատում «ԴԵՄ ԵՄ»-ը: Դե քառյակի ու վարչապետի մասով ամեն ինչ պարզա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=296798267164345&id=100005025218444&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել