Վրաստանում կայացավ հերթական միասնական տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Կրկին այս պետությունը աշխարհին ապացուցեց, որ ժողովրդավարությունը հնարավոր կառավարման ռեժիմ է, այլ ոչ թէ քաղաքական միֆ, այն հնարավոր իրավիճակ է, որին պետք է պարզապես հասնել: Այո, ես բազմիցս ասել եմ ու ասում եմ, որ պետությունը ամուր է իր համայնքներով, ռեգիոններով, շրջաններով, մարզերով, օկրուգներով. վիլայեթներով, մունիցիպալիտետներով.. և վերջիններիս կայացվածության աստիճանից է կախված պետության հզորությունը և նրանցով է չափվում, թե այս կամ այն պետությունը որքանով է ժողովրդավար կամ որքանով ոչ:
Տարածաշրջանը, որը ազգային փոքրամասնություն կարգավիճակով կոչվում է ՊԱՏՄԱԿԱՆ ՋԱՎԱԽՔ, նույնպես անմասն չի մնացել ու չի մնալու նման զարգացումներից և հերթական անգամ ապացուցեց, որ միշտ պատրաստ է հանուն առողջ քաղաքականության տարվող պայքարի և տեղաբնակի՝ ընդհանուրի շահերի:
Հ.Գ. Մասնավորապես մեր տարած ՀԱՂԹԱՆԱԿԸ մեզ ավելի պարտավորեցնող է, քանի որ այն ԺՈՂՈՎՐԴԻ (համայնքի) հաղթանակն է: Ուստի և մնում է ժողովրդին ասել ՇՆՈՐՀԱՎՈՐ!
Արդյունքներին կարող եք հետևել հետևյալ հղմամբ:



