Բաքվում ցույցեր են հայ պատվիրակների դեմ. Կ.Նահապետյանը` ԲաքվիցPanorama.am-ը գրում է.

«Քննարկումներն այսօր ծավալվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Մենք ներկայացրել ենք մեր մոտեցումներն ու դիրքորոշումը, ինչպես նաև բարձրաձայնել ենք ադրբեջանական իշխանությունների կողմից շարունակաբար տարվող հայատյացության քաղաքականության, ռազմական հռետորաբանության, մարդասպանների հերոսացման և այլնի մասին»,- Panorama.am-ի հետ զրույցում Բաքվից փոխանցեց ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը` ներկայացնելով «Ռոուզ-Ռոուդ» սեմինարի մեկնարկի առաջին օրը: 

Պատգամավորի խոսքով, բարձրաձայնվել են այն բոլոր խնդիրները, որոնք այսօր խոչընդոտում են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

«Միաժամանակ ներկայացրել ենք, որ այդ հակամարտությունը կարող է ունենալ շոշափելի արդյունք միայն այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ուղղակիորեն ներգրավվեն բանակցային գործընթացի մեջ»,- ասաց նա: 

Հարցին, թե ինչպես է դրան արձագանքել ադրբեջանական կողմը, Կ.Նահապետյանն ասաց, որ այդ մոտեցումը նրանց համար անընդունելի է, քանի որ նրանք պնդում են, որ հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև է:

«Մենք ուղղակի մերժում ենք այդ մոտեցումը` նշելով, որ հակամարտությունն ինքնին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած ագրեսիայի արդյունք է և այն, ինչ տեղի է ունեցել Արցախի նկատմամբ, ամբողջությամբ համապատասխանում է ագրեսիայի բնորոշմանը միջազգային իրավունքի սկզբունքներին»,- նշեց Կ.Նահապետյանը: 

Վերջինս ավելացրեց նաև, որ այդ բանավեճի ընթացքում հերթական անգամ հայկական կողմը հայտնել է իր հավատարմությունը հակամարտության կարգավորումը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում միաժամանակ նկատելով, որ նույնիսկ այդ ձևաչափի շրջանակում հնարավոր է ԼՂՀ-ն դիտել որպես բանակցային կողմ:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք այդ բանավեճին միջամտել կամ իրենց դիրքորոշումն են հայտնել եվրոպացի պատվիրակները, Կ.Նահապետյանն ասաց, որ հիմնականում ՆԱՏՕ ԽՎ-ի մյուս պատվիրակները ուղղակի դիտորդի դերում էին և բանավեճն ընթացել է Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակների միջև: Թեև դրան արձագանքել են նաև այդ թեմայի շրջանակում իրենց զեկույցները ներկայացրած համապատասխան անձինք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել