ArmnewsTV.am-ը գրում է.
Բաքվում Հայաստանի ԱԺ պատգամավորները մասնակցում են ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth սեմինարին: Միջոցառումն անցնում է լարված մթնոլորտում: Ադրբեջանի խորհրդարանի նախագահը հայ պատվիրակների ներկայությամբ պահանջել է Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղը: Պատգամավոր Կորյուն Նահապետյանը պահանջել է Ղարաբաղը ճանաչել բանակցության կողմ: Հայ պատգամավորի պահանջին հակադարձել է Ադրբեջանի Միլի մեջլիսի անդամ Սիյավուշ Նովրուզովը` հայտարարելով, որ Հայաստանն օկուպացրել է ադրբեջանական տարածքները:
Պատգամավոր Թևան Պողոսյանը և քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարել են, որ «օկուպացիա» տերմինն ընդհանրապես անընդունելի է: Ադրբեջանցիները փորձել են շփոթություն առաջացնել` մեջբերելով ՄԱԿ-ի 4 բանաձևերը, որոնք ժամանակին կոչ էին անում դադարեցնել պատերազմը: Ադրբեջանն ամեն անգամ դրանք խախտում էր, պատերազմը վերսկսվում էր, Բաքուն` պարտվում:
Հայ պատվիրակներին ահաբեկելու նպատակով Ադրբեջանի նախագահին սատարող Ղարաբաղի ազատագրման ազգայնական կազմակերպությունը բողոքի ցույց է անցկացնում ընդդեմ հայ պատգամավորների: ՆԱՏՕ-ի սեմինարը կավարտվի հունիսի 18-ին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



