Օկտավիո Պաս
Գեղարվեստական ստեղծագործության վրա պետությանն իշխելու իրավունք վերագրելը բարբարոսների կործանարար նախապաշարմունքն է: Քաղաքական պետությունն ամուլ է. չէ՞ որ նրա էությունը, ինչպիսի գաղափարախոսությամբ էլ իրեն պատսպարի, ուրիշներին ենթարկելն է: Իհարկե, ինքնարտահայտման ազատությունը միշտ էլ հարաբերական է, այն ենթադրում է արգելքներ ու սահմաններ, մենք ազատ ենք լոկ այս կամ այն չափով, և, համենայնդեպս, հեշտ է նկատելը, ամենուր, որտեղ իշխանությունը ներխուժում է մարդու զբաղմունքի մեջ, արվեստը կամ քայքայվում, կամ դառնում է ձեռնասուն ու մեխանիկական: Ոճը կենդանի երևույթ է, դա անընդմեջ աճ է` ընտրված ճանապարհին: Հեռու մ նալով արտաքին ազդեցություններից, որը կապված է հասարակության մեջ գրվանի տակ դրված գործընթացների հետ, այդ ճանապարհը մինչև հայտնի կետը անկանխատեսելի է, ինչպես ծառաբնի ճյուղակալումը: Հակառակը, պատվիրովի ոճը սպանում է ստեղծագործական անմիջականությունը, բոլոր մեծ կայսրությունները վաղ թե ուշ միջակացնում են մարդու փոփոխական կերպարը` դարձնելով անվերջորեն կրկնվող դիմակ: Իշխանությունը սառեցնում, քարացնում է կյանքի բազմադիմությունը մեկ միասնական ժեստի մեջ` վեհաշուք, սարսափեցնող կամ թատերական, սակայն վերջնահաշվում ` միշտ միևնույն: բանաձևը մարդուց խլում է նրա դեմքը` փոխարինելով վերացական անհատի քարե դիմագծերով, կանխանշված` մինչև աշխարհի վերջն ամբողջ հասարակարգին ծառայելու իբրև նմուշ: Ոճը, այդ մոտիվը, նախկին տարրերն անվերջորեն միահյուսելով նոր զուգորդում ներում, վերասերվում է խղճուկ կրկներգի:
Ժամանակն է վերջ տալու պաշտոնական արվեստի հետ , ստեղծագործությունը խառնելուն: Առաջինն ապրում է հավատալիքներով և հասարակության իդեալներով, երկրորդը` ենթարկվում բռնակալական իշխանության հրամաններին: Հզորագույն պետություններն ու կայսրությունները օթևան են եղել տարբեր գաղափարների և ձգտում ների` պոլիսի պաշտամունքին, քրիստոնեությանը, բուդդայականությանը, իսլամին: Սակայն անհեթեթ չէ գոթական կամ ռոմանական արվեստում պապական իշխանության պտուղը տեսնելը, իսկ Մատրայի քանդակներում` Կանիշկայի հիմնադրած կայսրության արտացոլանքը: Քաղաքական իշխանությունը գեղարվեստական հոսանքին կարող է ելք տալ, կիրառելի դարձնել, ինչ-որ դեպքերում` առաջ մղել: Իսկ մի բան, որն անկարող է անել, նրան կյանք տալն է: Ավելին, վաղ թե ուշ ամլացնում է արվեստագետին: Արվեստն իր արմատներով միշտ մտնում է այս կամ այն հասարակության լեզվի խորքերը, իսկ լեզուն առաջին հերթին և առավելագույնս աշխարհի որոշակի կերպ է: Պետությունն, ինչպես և արվեստը, ինքն է սնվել այդ լեզվով և ապրում է աշխարհի ա՞յդ կերպով: Պապական իշխանությո՞ւնը չի ծնել քրիստոնեությունը. ընդհակառակը, լիբերալ պետություն ստեղծել է բուրժուազիան, ոչ թե հակառակը:
Օրինակները կարելի է բազմապատկել: Եվ եթե նվաճողները, ասենք մուսուլմաններն Իսպանիայում, ժողովրդի վզին իրենց աշխարհի պատկերն են փաթաթում, այդ դեպքում օտար պետությունն ու նրա մշակույթն այդպես էլ մ նում են օտարամուտ ասպատակություն, քանի ժողովուրդը հարկ եղածի չափով չի յուրացրել կրոնական կամ քաղաքական այդ գաղափարը: Աշխարհի մասին նոր պատկերացումները պիտի սերտաճեն մաշված հավատալիքների և լեզվի բնահողում` միայն այդ դեպքում կհայտնվեն արվեստն ու գրականությունը, որոնց մեջ հասարակությունը կտեսնի իրեն: Ասել է թե` պետությունն ի զորու է տարածելու աշխարհի այս կամ այն պատկերը, տրորելով ուրիշներն ու արմատահան անելով երրորդների ծիլերը, բայց անկարող է պտուղ տալ` ծնել իր սեփական կերպարը: Նույնն է նաև արվեստի պարագայում` պետությո՞ւնը չի ստեղծում այն, այլ, ջանալով պահել իրեն մոտ, տրորում է, բայց առավել հաճախ, մտածելով օգտագործել, այլանդակում է, խեղում կամ դիմակի է վերածում: Իսկ Եգիպտոսի, ացտեկների, իսպանական բարոկկոյի արվեստը, Ֆրանսիայի (սահմանափակվենք լոկ այս հանրահայտ օրինակներով) մի՞թե չեն ժխտում ասվածը: Նրանց վերելքն սկսվում է հենց բացարձակ իշխանության արշալույսին: Պատահական չէ, որ նրանց փայլերում տեսնում են պետության հոյակերտությունը: Սակայն բավ է մի հպանցիկ հայացք` մոլորությունը ցնդում է:
Ինչպես ցանկացած ծիսահավատալիքային քաղաքակրթության մեջ, ացտեկների արվեստը պաշտամունքային էր: Ացտեկյան հասարակությունը գոյություն է ունեցել մթնշաղային և դրանով հանդերձ սրբազանության կուրացուցիչ մթնոլորտում: Ցանկացած գործողություն կրոնական իմաստ է ունեցել: Պետությունն ինքը կրոնի մարմնացում էր: Մոկտեսուման պարզապես առաջնորդ չէ, նա գերագույն քուրմն է: Պատերազմը ծեսերից մեկն է. խաղարկելով արևապաշտական միֆը, որտեղ զինված շիլուկոտլեմ Ուիցիոպոչտլին անպարտելի արև է, գլխատեց Կոյոլ շաուկին (լուսնի աստվածուհուն - Ծնթ. թարգմ.) և նրա չորս հարյուր աստղերին` սենսոնուիցնաուին:
Նմանապես` մարդկային ցանկացած ուրիշ գործունեություն: Քաղաքականությունն ու արվեստը, առևտուրն ու արհեստը, արտաքին հարաբերություններն ու ներընտանեկան կապերը` դրանք բոլորն իրենց արմատներով խրված են սրբազանության բնահողի մեջ: Հասարակական ու մասնավոր կյանքն այստեղ` միևնույն կենսահոսանքի երկու ափերն են, ոչ թե հատուկ աշխարհներ: Մահն ու ծնունդը, պատերազմի կամ տոնի խմբերթը կրոնական իրադարձություններ են: Ինչպե՞ս կարելի է ացտեկների արվեստն անվանել պետականացած կամ քաղաքականացած: Ո՞չ պետությունը, ո՞չ քաղաքականությունը դեռ չեն դարձել անկախ ուժեր, իշխանությունը չի պոկվել կրոնից ու մոգությունից: Եվ եթե ճշգրիտ լինենք, ացտեկների արվեստը ոչ թե պետական ձգտումներ է արտահայտել, այլ` կրոնական: Ինչ-որ մեկը սա կհամարի սովորական բառախաղ, քանի որ կրոնական հիմքը չէր սահմանափակում պետությանը, այլ` հակառակը, ամրապնդում էր նրա հզորությունը: Լիովին այդպես չէ. մի բան է` կրոնը, որը մարմ նավորված է պետության մեջ, ինչպես ացտեկների մոտ, և բոլորովին այլ բան` կրոնը, որն օգտագործվում է պետության կողմից, ինչպես Հռոմում: Տարբերությունն արմատական է, առանց դրա չի հասկացվի Կորտեսի հանդեպ ացտեկների վերաբերմունքը: Ավելին, ացտեկների բուն արվեստը, խիստն ասած, եղել է կրոն: Արձանները, բանաստեղծությունները կամ որմնանկարները չէին վերաբերում և ոչինչ չէին . դրանք մարմնացումներ էին, սրբազնության կենդանի կերպեր: Այլ խոսքով, մեքսիկական պետության բացարձակ, համընդհանուր միահեծան բնույթը որոշարկվում էր ոչ թե քաղաքականությամբ, այլ` կրոնով: Պետությունը պաշտամունք ային էր, առաջնորդը, ռազմիկը կամ շինականը մնում էին կրոնական հասկացություններ: Ձևերը, որոնք ընդունում էր և՛ ացտեկյան , և՛ , մտնում էին սրբազան լեզվի մեջ, որը հասկանալի էր բոլորին:
Համեմատենք ացտեկներին ու հռոմեացիներին: Սրբազան արվեստի և պաշտոնական արվեստի տարբերությունն ակնբախ է: Կայսրության արվեստը դեռ ոգեշնչվում է սրբազնությամբ: Բայց եթե անցումը նվիրական աշխարհակարգից դեպի աշխարհիկը, միֆից դեպի քաղաքականությունը անտիկ Հունաստանում կամ միջնադարի վերջին բնական գործընթաց էր, ապա հակառակ ճանապարհը բնական չես անվանի: Իրականում մեր առջև ոչ թե պաշտամունքային պետություն է, այլ` պետության պաշտամունք որպես այդպիսին: Օգոստոսը կամ Ներոնը, Մարկոս Ավրելիուսը կամ Կալիգուլան, են կամ . արարածներ, որոնցից, անշուշտ, վախենում են և աստվածացնում, բայց նրանք աստվածներ չեն: Բավ է հայացք նետես այն նմուշներին, որոնց մեջ նրանք ջանացել են իրենց հավերժացնել: Կայսերական արվեստը պաշտոնական արվեստ է: Վերգիլիոսը գնում էր Հոմերոսի և հնագույն հունականի ետևից, բայց հասկանում էր, որ աշխարհի նախածին միասնությունը պառակտված է ընդմիշտ: Դասական պոլիսների դաշինքներին, համագործակցությանն ու մրցակցությանը եկել է փոխարինելու մետրոպոլիաների պարսպապատված անապատը: Համայնքի կրոնին դուրս է մղում պետության պաշտամունքը, իսկ հնագույն բարեպաշտությունը հասարակական սրբատեղիների շուրջ Սոփոկլեսի ժամանակներից ի վեր փոխարինվել է փիլիսոփաների ինքնախորասուզմամբ: Համայնքային արարողությունը փոխակերպվել է պաշտոնական արարքի, ճշմարիտ կրոնական հավատը` մեկուսի հայեցողության, փիլիսոփայական և միստիկական աղանդները բազմանում էին աչքի առաջ: Օգոստոսի դարաշրջանի փայլը, ավելի ուշ` Անտոնիոսներինը` դրանք ընդամենը լոկ լույսի ճառագի ու դադարի ժամանակահատվածներ են: Ո՛չ փառաբանված բարեհաճությունը ոմանց, ո՛չ երկաթյա կամքը մյուսների, կոչվեին նրանք Օգոստոս կամ Տրայանոս, ի զորու չէին հարություն տալու մեռյալներին: Պաշտոնական հաստատակարգի տեսակը, հռոմեական արվեստը, նույնիսկ իր լավագույն և բարձրագույն նմուշներով, պալատական արվեստ էր, նախանշված` ընտրյալ փոքրամասնության համար: Այն ժամանակների բանաստեղծների դերը ճշգրիտ նկարագրում են Հորացիուսի տողերը.
Ատում եմ գաղտնիքներն իմ օտարող մարդկանց,
Խոնարհվեցեք լռին, ծառայք մուսաների,
Կուսանց և տղայոց համար եմ ես հյուսում
Մինչ այժմ չլսված բազում երգերն իմ...
Շարունակությունն այստեղ.
Նյութի աղբյուր՝ http://www.heraditak-blog.com/2014/06/blog-post_9456.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել