Միգուցե ուշացած, բայց ուզում եմ ասել հետևյալը. Նախ, իմ համար պարզ է, որ Կիսիլյովը պատվեր էր կատարում, ու եթե մենք չենք ցանկանում մեր դեմ պատվեր իրականացնողին հարթակ տրամադրել` ապա Նշանակում է, որ պատկան մարմինները ցանկացած բարձր մակարդակի ընդունելությունը ավելի լավ պիտի ծրագրավորեն, իսկ հնարավոր սկանդալները` բացառեն:
Բազմաթիվ բարձրաստիճաններ և ոչ պաշտոնական պոպուլյառներ իրենց պարտքը համարեցին ներկայացել իրենց հայրենասիրության ընդարձակ սահմանները հայհոյախառը և անհարգալից վերաբերմունքի, ոչինչ չասող հոխարտանքի միջոցով: Կարծում եմ, որ հայ մարդը, որը ամեն տեղ այլատյացության դեմ արդարացի պահանջ է ներկայացնում, բավականին երկակի, անգամ անհարգելի վիճակ է ընկնում, երբ հերթն իրենն է դառնում այլ ազգի մեկ հիմարի խոսքին պատասխանելով ատելություն սերմանելու տենդենց ունեցող հայտարարություններ անելով: Սա բավականին տարածված, կարճամիտ ու բացասական հետևանքներ ունեցող պրակտիկա է դառել արդեն վաղուց: Այսինք երբ հակառակորդդ քեզ վիրավորելու նպատակով շալվարը իջեցնում է, իսկ դու որպես պատախան ինքդ էլ ես շալվարդ իջեցնում, ապա շանսերը մեծ են, որ հաջորդ գործողությունը, ընդ որում հենց քո նկատմամբ, իրականացնելու է հենց ինքը: Իրականում մենք այլ ճանապարհ պիտի վերցնենք: Դա մտածված դիրքորոշումն է` դիվանագիտական մակարդակով: Բացի այդ` մենք անելիքներ ունեք անելու հենց ներսում, մեր իսկ հաստատությունները և միտքը կարգի բերելու ճանապարհով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել