kessab1

GalaTV.am-ը գրում է.

Սիրիական զորքը մուտք է գործել Քեսապի հրապարակ: Այս մասին հաղորդում է yerakouyn.com-ը:

Կառավարական զորքերը իրենց վերահսկողության տակ են վերցրել Քեսապի հրապարակը, այնտեղ բարձրացվել է սիրիական դրոշը եւ հնչում են  հաղթանակի կոչեր:

Նշվում է, որ Թուրքիան իր սահմանները փակել է փախչող զինյալների դեմ, որոնք փորձել են ապաստան գտնել թուրքական տարածքում:

Հիշեցնենք, որ մարտ 21-ից Քեսապը գտնվում էր զինյալ խմբավորումների վերահսկողության տակ: Սպասվում է, որ  Քեսապն ազատագրելու լուրը շուտով պաշտոնական հայտարարության տեսքով կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել