LoveYou.am-ը գրում է.

Բոլորս էլ մի քիչ ռոմանտիկ ենք: Թեստը թույլ է տալիս որոշել` որքանով և ինչպես է դրսևորվում մեր ռոմանտիզմը, և ինչպես կարող է այն օգնել կամ խանգարել մեզ առօրյա կյանքում:

1. Մեծ սերը…
ա) հիմա է
բ) կյանքում մեկ անգամ է պատահում
գ) իրականում գոյություն չունի
դ) հեքիաթ է փոքրերի համար:

2. Նվիրական երազանքդ է…
ա) շատ-շատ փողը
բ) գեղեցիկ արքայազնը
գ) անմահությունը
դ) հավերժ երիտասարդությունն ու գեղեցկությունը:

3. Երբ չափազանց նյարդայնանում ես…
ա) վրադ ցանի պես դուրս է տալիս
բ) օդը չի հերիքում, նույնիսկ շնչահեղձ ես լինում
գ) ընդհանրապես ուտել չես ցանկանում
դ) ողջ մարմինդ սկսում է ցավել:

4. Վերաբերմունքդ ժամանակի հանդեպ…
ա) այն կա՛մ արագ է թռչում, կա՛մ երկար է ձգվում
բ) այն երբեք չի բավականացնում
գ) այն երբեմն չափազանց անտեղի ես վատնում
դ) կարգին է, եթե գործերը ժամանակին են արվում:

5. Քեզ համար գիշերային մղձավանջ են…
ա) անհաղթահարելի խոչընդոտները
բ) երբ հետևիցդ մոլագարներ են ընկնում
գ) երբ հանկարծ մերկ հայտնվում ես մարդկանց մեջ
դ) երբ երազում ատամդ ընկնում կամ մազերդ թափվում են:

6. Քեզ համար շատ հետաքրքիր կլինի հանդիպել…
ա) այլմոլորակայինի հետ
բ) սիրած դերասանի հետ
գ) որևէ հանճարի հետ
դ) հարևանի հետ:

7. Աշխարհում ամենաշատը վախենում ես…
ա) անբուժելի հիվանդությունից
բ) միայնությունից
գ) մահից
դ) ծերությունից:

8. Երջանիկ լինելուն քեզ խանգարում է…
ա) մարդկանց անհամբերությունը
բ) եսասիրությունը
գ) չքավորությունը
դ) անպաշտպան լինելը:

9. Սթրեսի ժամանակ քեզ մոտ…
ա) հաճախ փոխվում է տրամադրությունդ
բ) անհանգստության տանջող զգացում է առաջանում
գ) գլխացավեր ես ունենում
դ) խաթարվում է քունդ:

10. Նույնիսկ մեծ սիրո համար չէիր ցանկանա…
ա) զրկվել ֆինանսական անկախությունից
բ) սարսափելի կերպով վիճել ծնողներիդ հետ
գ) հրաժարվել ամենամոտ ընկեր-ընկերուհիներից
դ) մեկնել օտար երկիր:

11. Քեզ պահել-մեծացրել են…
ա) ծնողներդ
բ) ավելի շատ՝ հայրդ
գ) միայն մայրդ
դ) տատիկն ու պապիկը (կամ նրանցից մեկը):

12. Եթե թռչեիր տիեզերք, քեզ հետ անպայման կվերցնեիր…
ա) կոսմետիկ միջոցներ
բ) մանկությունից սիրած խաղալիք
գ) որևէ համեղ բան
դ) թալիսման:

13. Հաճախ կարդում ես…
ա) հայ և արտասահմանցի դասականների
բ) Պաուլո Կոելյոյի գործերը
գ) «Ես Yes», «Ես GIRL» ամսագրերը
դ) դետեկտիվ և ֆանտաստիկ գրականություն:

14. Այժմ սիրահարվա՞ծ ես…
ա) այո, մինչև ականջներս
բ) ոչ
գ) ծիծաղելի է, բայց ինձ միաժամանակ երկու տղա են դուր գալիս
դ) սիրում եմ մի տղամարդու, բայց նա ազատ չէ:

15. Մայրդ…
ա) շատ աշխույժ է
բ) չափազանց շատ է «վրա տալիս»
գ) շատ հուզական է, նույնիսկ’ քմահաճ
դ) պահանջում է, որ ամեն ինչ հնարավորինս լավ արված լինի:

16. Ապագա մասնագիտությանդ մեջ ամենակարևորը…
ա) այն քեզ դուր գա
բ) ծնողներդ գոհ լինեն քեզանից
գ) մյուսներից վատ չապրես
դ) այն լավ վարձատրվող լինի:

17. Օր չի լինի, որ դու…
ա) չերազես սիրածդ մարդու հետ հրաշալի հարաբերությունների մասին
բ) չհիշես, թե ում էիր սիրահարված
գ) չմտածես՝ «ո՞ր մեղքիս համար»
դ) չմտածես ապագայիդ մասին:

18. Երբ ընտանիք կազմես, կցանկանայիր ազատ ժամանակդ անցկացնել…
ա) սեփական այգում
բ) լավ երաժշտություն լսելով
գ) սիրելի ամուսնու համար էկզոտիկ ճաշատեսակներ պատրաստելով
դ) հեռուստացույցի առաջ հանգիստ նստելով:

19. Այնքան էլ չես վստահում…
ա) քաղաքական գործիչներին
բ) անծանոթներին
գ) հոգևորականներին
դ) լրագրողներին:

Այժմ հաշվի՛ր՝  Ա, Բ, Գ, Դ պատասխաններից ո՞րն է գերակշռում

Ա Իդեալի փնտրտուքներով
Քեզ հետ հաճախ են զվարճալի ու արտասովոր դեպքեր պատահում: Կյանքում քեզ շատ բաներ են հետաքրքրում, ինչի շնորհիվ էլ հետաքրքիր անձնավորություն ես: Էությանդ մեջ իրականն ու ռոմանտիկան շատ բնական եղանակով են համադրվում, իսկ լիովին երջանիկ լինելու համար քեզ չնչին բան է պակասում. դադարիր տարվել պատրանքներով: Պետք չէ այդքան համառորեն փնտրել բացարձակ ներդաշնակություն՝ ո՛չ քո մեջ, ո՛չ մյուսների: Իդեալները ստեղծվում են մարդկանց երևակայության հետևանքով և միայն նրա համար, որպեսզի դրանցով կողմնորոշվեն: Թող ներդաշնակության զգացումդª ինչպես կողմնացույցի սլաքը, ցույց տա ճիշտ ուղին: Բայց ավելի լավ է չշտապես:

Բ Հետ նայելով
Երբեմն քեզ թվում է՝ կյանքիդ ամենալավ բաները մնացել են անցյալում: Իսկ այժմ ամեն ինչ մի տեսակ սխալ է՝ տխուր և ձանձրալի: Այդ մտքերը հոգումդ խորը ապրումներ են առաջացնում: Զգացմունքները քեզ ավելի շատ են անհանգստացնում, քան սթափ դատողությունը. քեզ վերջին ռոմանտիկն ես համարում: Այո՛, դու անհույս ռոմանտիկ ես: Այո՛, կյանքը երբեմն մեզ հետ խորթ ու չար մոր պես է վարվում: Սակայն նույնիսկ անցած օրերի ծանր պահերի մեջ ռոմանտիկ, լուսավոր բան ես տեսնում: Նշանակում է՝ այս օրն էլ (թեկուզ մեկ տարի անց) երջանիկ կթվա: Շատ քիչ բան է հարկավոր. սովորիր նույն վառ լույսը նկատել հենց այսօր և հենց հիմա:

Գ Կասկածների միջև կիսվող
Երբեք չգիտես՝ որն է ճիշտ. զգացմունքների ընթացքին տրվե՞լը, թե՞ կանխավ մտածելը: Տրվելով ուժեղ զգացմունքին՝ անհանգստանում ես՝ արդյոք սխալ չե՞ս վարվում և ի՞նչ է լինելու հետո: Ջանալով վերահսկել իրավիճակը՝ հաճախ մտածում ես. «Ճիշտ չէ՞ր լինի ուղեղն ընդհանրապես անջատել»: Ստացվում է՝ անընդհատ ինքդ քեզ ես կեղեքում: Բայց ոչ մեկն ապահովագրված չէ սխալներից: Դրանք նույնիսկ օգտակար են, սովորեցնում են մեզ: Իսկ թե ինչ կլինի հետո, ցույց կտա ապագան: Անթերի մարդիկ չկան: Մի՛ խանգարիր քեզ ուրախանալ հաջողություններով, իսկ տհաճություններից նեղվիր’ ըստ դրանց աստիճանի:

Դ Չվստահող
Քեզ ռեալիստ ես համարում և համոզված ես, որ զգացմունքներին ու հույզերին պետք է գիտակցաբար մոտենալ: Քեզ համար նման մոտեցումը ռոմանտիկայի բոլոր դրսևորումների քննադատությունն է. «սերը հեքիաթ է հիմարների համար», «ռոմանտիկան մտացածին է, որն իրական կյանքի հետ ոչ մի կապ չունի»: Միայն թե հոգուդ խորքում ամենաշատը ցանկանում ես նուրբ սեր, ամենառոմանտիկ հարաբերություններ և վախենում ես լքված ու միայնակ լինելուց: Բայց մի՞թե տրամաբանական է՝ երես թեքել սիրուց ու ապրել միայնության մեջ: Ավելի խելացի չէ՞ ընդունելը, որ պարզապես ուզում ես սիրել և սիրված լինել: Չե՞ս ուզում փորձել սովորել այդ ամենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել