Խայտառակություն: Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանը, որը կարծես թե վատ համբավ չունի լինելով կոպերատիվ բուհ, շարունակում է տարեց տարի անմարդկային վերաբերմունքի շարքը ուսանողների նկատմամբ: Ռեկտոր Զավեն Սարգսյանը գուցե տեղյակ էլ չէ, թե ինչպես են վարվում ուսանողների հետ մի շարք դասախոսներ: Սովորելով 4 տարի բակալավր բաժնում՝ արդեն տարիներ շարունակ ուսանողներ են դուրս մնում համալսարանից հենց վերջին կուրսում: Դասախոսները զրկում են դիպլոմից ուսանողներին՝ կտրելով մեկ կամ երկու քննությունից և պարզաբանում՝ իբր կտան դիպլոմը հաջորդ տարի, երբ ուսանողը գոնե մեկ կիսամյակ էլ վճարի մոտավորապես 100, 000 ՀՀ դրամ: Ուսանողը նույնիսկ չի հանձնի քննություն, օ՜, ի՜նչ մտահոգ քայլ է նրանց կողմից. Չի հանձնի քննություն, այլ կվճարի ու կստանա այդ դիպլոմը: Որևէ կապ չունի ուսանողն ինչպես է հանձնել մյուս քննությունները, ինչպես է սովորել այդ 4 տարիների ընթացքում, որքան լավ է պաշտպանել դիպլոմայինը, հաճախ ստանալով 20-ից 20 կամ 19 բալ: Ոչ, բացարձակ կարևոր չէ. կարևորը գոնե մեկ կիսամյակ ավել վճարելն է: Ռեկտորին հասցրեք խոսքերը և զգուշացրեք, որ տարեցտարի պակասելու է նման անօրեն բուհերի ընդունելության քանակը: Մտածեք՝ ուր եք ընդունվում սովորելու, կրթություն ստանալու, արդյոք կստանաք դիպլոմը, թե պարզապես մի թղթի կտոր, որը կարող եք օգտագործել նաև զուգարանում: Խայտառակություն:



