Իրականության մասին խոսելը դժվար չէ՛, դժվար է նրա մասին լսե՛լն ու ընդունե՛լը: Իմ այս հոդվածը ուղղված է զուտ մարդկային տեսակի՛ն ու որակի՛ն, որոնք այսօր դարձել են կասկածի ու բուռն քննադատությունների առարկաներ... Այսօր` հասարակության որոշ զանգվածի կողմից բացահայտ ոտնահարվում է մարդկայի՛նն ու արժանապատվություն կոչվա՛ծը: Կարծե՛ս, վերածելով փափուկ խաղալիքի, կամ, ավելի շուտ գնդակի` նետելով կյանքի ցեխոտվա՛ծ ու կեղտոտվա՛ծ, խայտառա՛կ ու մոլեգնա՛ծ հորձանուտները, անգամ չե՛ն էլ մտածում, որ զրկու՛մև զրկվու՛մ են զուտ ՄԱ՛ՐԴ կոչվելու իրավունքից, ա՛յն իրավունքից, որը կյանքը` ի՛նքը, սահմանել է թե՛ իր օրենքներում, և, թե՛ կանոններում, ուստի` խեղե՛լ այն ու պատել թշվառության շղարշո՛վ, հավասար է նրան, որ կամա՛ց-կամա՛ց մարդկությունը կորցնում է իր երբևէ լիարժեք, հավասարակշիռ կերպարը ...
Պետք չի՛ կյանքը վերածել ՇՈՈՒ-ի, և, պետք չի՛ հագնել ԷԺԱՆԱԳԻՆ ԾԱՂՐԱԾՈՒ-ի զգեստ, պետք չի՛ ԿՅԱՆՔը վերածել կրկեսի ու ապրել խեղկատակության մեջ: Որքան էլ զարմանալի՛ է ու ծիծաղելի՛, այսօր, անգամ այս խելահեղության մեջ Ա՛ՂԲ-ն է գտել իր ուրույն տեղը, այն է` ԱՂԲԱՐԿՂը... Մի՞թե այդքան դժվար է, որ յուրաքանչյուր ո՛ք, ով իրեն ՄԱ՛ՐԴ է համարում, առանձնանալով այդ զանգվածից, այս կյանքում գտնի՛ ու զբաղեցնի՛ իր ուրույն տեղը ՄԱՐԴԿԱՅԻՆԻ ՊԱՏՎՈ ՀԱՐԹԱԿԻ վրա` պահպանելով մարդկային նորմե՛րն ու չափանիշնե՛րը, արհամարհելով` տգիտությու՛նն ու անգաղափարությու՛նը, ցինի՛զմն ու փողոցայի՛նը, որոնք նման են ԿՅԱՆՔԵՐ ԽԺՌՈՂ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ...
Եկե՛ք պարզապես Մարդկայինը լիցքավորենք դրականացված արժեքներո՛վ, կի՛րթ ու գրագե՛տ էլեմենտներով , եկեք,՛ նախ` անկախ տարիքի՛ց ու սոցիալական կարգավիճակի՛ց, փորձենք կրթվել գլխավո՛ր, կարևո՛ր ու համար առաջի՛ն մասնագիտությամբ` ՄԱ՛ՐԴ լինելու, ՄԱ՛ՐԴ մնալու տարրական մասնիկներո՛վ... Առանձնանալո՛վ, եղե՛ք մարդ և մի՛ք վիրավորվեք այդ կոչումից, այն այդքա՛ն էլ ՍԱՐՍԱՓԵԼԻ չէ՛ ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: