Նախկինում մարդիկ դիմում էին պլաստիկ վիրահատությունների և այլ զանազան միջոցների, որպեսզի նման լինեն այս կամ այն աստղին կամ հայտնի մարդուն: Իսկ այսօր այդ հիվանդագին մոլուցքը այնքան է տարածվել, որ սկսել են նմանվել նաև հորինված կերպարների և մուլտհերոսների` Բարբի, Քեն, Ջեսսիկա Ռաբիթ...
Եվ ահա Ճապոնիայից այս աղջիկը` Պեննի Բրաունը, ձգտում է նմանվել Ջեսսիկա Ռաբիթին: Պլաստիկ վիրահատության համար գումար չունենալով` աղջիկը ստիպված է օրը 24 ժամ չափազանց նեղ կորսետ կրել, որի արդյունքում դեֆորմացվում և ձևափոխվում է նրա մարմինը:
Դեֆորմացիան բավականին ցավոտ գործընթաց է: Աղջիկը չի կարողանում մեքենա վարել, ֆիզիկական վարժություններ անել, հանգիստ նստել, բայց Պենիի կարծիքով, Ջեսսիկային նմանվելը արժե այդ տանջանքներին...













Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



