10100549221in.am-ը գրում է.

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացնեյուկը պրոֆիլային նախարարություններին, «Ուկրաինայի նավթոգազ»-ին և մարզային պետական վարչակազմերին հանձնարարել է անցնել էներգետիկ ոլորտում գործառութային ծրագրին: Այն նախատեսում է երկուշաբթի օրվանից ռուսական գազի մատակարարման դադարեցում: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով Ուկրաինայի կառավարական կայքին:

«Ուկրաինայի նավթոգազ» ընկերությանը և Ուկրաինայի արդարադատության նախարարությանը հանձնարարված է ավարտել Ուկրաինայի շահերը պաշտպանող գործընթացի աշխատանքները Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում` «Ուկրաինայի նավթոգազ»-ի և «Գազպրոմ»-ի միջև: Վարչապետը նաև դիմել է Էլեկտրաէներգիայի կարգավորման ազգային հանձնաժողովին` Ուկրաինայի տարածքով ռուսական բնական գազի անցկացման համար տնտեսական տրանսպորտային տարիֆներ սահմանելու պահանջով»,-ասվում է հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել