Երևանում բացվել է Շվեդիայի դեսպանատունPanorama.am-ը գրում է.

Տեղի է ունեցել Երևանում Շվեդիայի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյորլինգը, փոխանցում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մինչ այդ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՇԷվա Բյորլինգին: Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ հարաբերությունների զարգացումը և այդ առումով ընդգծել Շվեդիայի` Երևանում դեսպանություն հիմնելու որոշումը: Նախարար Նալբանդյանը հատկանշական է համարել, որ նախարար Բյորլինգը ժամանել է շվեդ գործարարների ներկայացուցչական պատվիրակության ուղեկցությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել