Երբ լուր տարածվեց, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր փեսուն` Վահան Մամիկոնյանին, նշանակել է Շենգավիթ համայնքի Հարկայինի պետ, շատ շատերը դա մեկ բառով բնութագրեցին որպես խայտառակություն:
«Հարվածից» դեռ ուշքի չեկած` պարզվեց, որ «Զվարթնոց» մաքսատան պետ էլ նշանակվել է Հովիկ Աբրահամյանի կրկին փեսա՝ Վովա Թամրազյանը:
Իհարկե, հայրենի կառավարությանն ամեն ինչ անում է խնամի-ծանոթ-բարեկամ գործոնը մինիմալի հասցնելու համար, որպեսզի համակարգում աշխատեն միայն պրոֆեսիոնալները, և հավասար պայմաններ ստեղծվեն բոլոր գործարարների համար: Այս նշանակումները դրա դրսևորումներից են:
Իսկ եթե լուրջ, ապա պարզվում է, երբ Հովիկ Աբրահամյանն ասում էր՝ սկսելու եմ իմ մոտիկներից, խոսքը վերաբերում էր մտերիմներին բարձր պաշտոնների տեղավորելուն: Փաստորեն, խիստ արդյունավետ է աշխատում: Մանավանդ սեփական ազգուտակի համար:
Սա արդեն խայտառակություն չէ, սա ձեռագիր է, գործիք, որով «ապտակում» են հասարակությանը, նվաստացնում պետությունը, թքած ունենում ժողովրդի կարծիքի ու խնդիրների վրա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=295703493940489&id=100005025218444¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել