Այն, որ ՕԵԿ-ը ուտող-ուրացողների ու քցողների հավաքույթ է հիշեցնում, նորություն չէ, բայց ոչ այնքան հարգարժան քցողները արդեն ջեմ-մուրաբա ու փչացած հեռախոսներ բաժանելուց անցել են հասարակ քաղաքացիներին «պատին դեմ տալուն»:
«Գալա»-յի ահազանգը ինձ անհանգստացրեց, որովհետև նախկին ՕԵԿ-ական ԱԻՆ նախարարը, ով առանց աչք թարթելու ուրացավ ՕԵԿ-ին, դեռ մինչև աքաղաղի կանչը, որոշել է Գյումրիի մի բնակչի դատի տալ ու ոչ միայն վտարել ԱԻՆ-ի սեփականություն դարձած շենքից, այլև 1,6 միլիոն դրամ քերթել:
Մինչդեռ քաղաքացու առջև ՕԵԿ-ական մի շարք պատգամավորներ պարտավորվածություն են ստանձնել ապահովել նրան բնակտարածքով ու հոգալ գույքի տեղափոխման ծախսերը, ինչը մինչև օրս էլ չեն արել, իսկ հիմա իրենց նախկին կուսակիցը խեղճ մարդուն ուզում է անելանելի դրության մեջ դնի:
Պարոն Երիցյան, գուցե Դավիթաշենի կամուրջի վրա մարդ փրկելու բեմադրությունների փոխարեն մի քիչ մա՞րդ գտնվեք ու արժանապատվորե՞ն դուրս գաք այս իրավիճակից:
Պարոնայք ՕԵԿ-ականներ, գոնե ձևի համար մեկ անգամ կարելի՞ է տեր կանգնել ձեր խոստումներին, թե չէ սենց աջուձախ քցելով ու խափելով, մինչև ո՞ւր: Մի քիչ նամուս ունենալն էլ վատ բան չի, վերջիվերջո:
Կից նյութն այստեղ: