Երբ կենսաթոշակառուների, հաշմանդամների թոշակը, նպաստառուների նպաստը ցածր է սպառողական զամբյուղից, եւ չի բավարարում մարդուն անհրաժեշտ բազմատեսակ սննդի ծախսերին, ու հայտարարված նվազագույն աշխատավարձը նույնպես չի բավարարում դրա եւ տարրական կենցաղային ծախսերը հոգալու համար: Մինչ ամեն ամիս գնալով ավելի սարսափելի հերթեր են գոյանում՝ հիմնականում մոտ 15-ից 25 հազար դրամ տրվող թոշակների համար, իսկ օգոստոսի մեկից թանկացնում են էլ.էներգիան:
Երեկ Ազգային ժողովը որոշել է Հայաստանում ավելի մեծացնել բեւեռացումը՝ բյուջեից 35 մլրդ դրամ հատկացնել, եւ 2014 թվականի հուլիսի 1-ից:
Սերժ Սարգսյանի աշխատավարձը բարձրացնել 203%-ով, եւ դարձնել 1,223 մլն դրամ:
Վարչապետի աշխատավարձը դարձնել 1,190 մլն դրամ:
Նախարարների աշխատավարձը 600 հազար դրամ:
Պատգամավորների աշխատավարձը դարձնել 470 հազար դրամ
Սրանով պատգամավորները ապացուցում են, որ ընտրված չեն, պատասխանատու չեն ժողովրդի առաջ, եւ որքան հեռու են նրանից:
Սրանով Հայաստանում իշխանությունը բռնազավթած, ոչ օրինակարգ, պետական հանցագործությունների մեջ խրված ղարաբաղցիների կլանը՝ ՀՀԿ-ն, ցույց է տալիս, որ շարունակվում է գաղջացնել մթնոլորտը, խթանել արտագաղթը:
Նյութի աղբյուր՝ http://lurerarm.blogspot.com/2014/06/blog-post_8904.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել