Որ լրատվամիջոցը նայում եմ «քառյակի» գործունեության, ծրագրերի, նպատակների մասին ավելի շատ խոսում են ԲՀԿ-ի ուսին թառած մյուս քաղաքական ուժերը, քան թե ԲՀԿ-ն: Ու ակամա հիշեցի ապարանցիների մասին մի գուցե հին, բայց հետաքրքիր անեկդոտ…
Ապարանցին թութակն ուսին նստացրած ուզում է մտնի Օպերա՝ ներկայացման: Հսկիչը կանգնեցնում է և ասում. «Կենդանիների հետ չի կարելի մտնել ներկայացման»: Մինչև ապարանցու պատասխանելը, թութակն ասում է. «Հասկացանք քույրիկ ջան, բա ես էշին որտե՞ղ թողնեմ...»:
Հիմա ԲՀԿ-ի ուսերին թառած թութակներն են՝ զանազան «կակադուները»«արաները»«ժակոները», որոնք անընդհատ խոսում են աշնան, ճտերը հաշվելու, խնդիրները լուծելու արագության, ինչ-որ նպատակների մասին…
Աշնանը, երբ հավաքվեն Թատերական հրապարակում, բարձրանան հարթակ, փորձեն մտնել Օպերա՝ քաղաքական մեծ ներկայացման, հենց ԲՀԿ-ն փորձի խոսի կամ մտնի ներս, այս ուսին թառածները իրար կոտորելով առաջ են անցնելու, ցույց տալով երեք մատերի կոմբինացիա…Կստացվի՝ լավ, չի ստացվի՝ դե ուսին թառած են էլի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել