Այն, որ Հայաստան պետության կյանքում կա ռուսական ներկայացվածություն դա իրողություն է, որը պայմանավորված է մի շարք գործոններով: Կգա ինչ-որ ժամանակ, որ այլ իրականություն կունենանք, ուղղակի հիմա այդ այլ իրականությունը ընտրելու գինը մենք նույնքան օբյեկտիվ պատճառներով չենք կարող վճարել, մյուս կողմից էլ հիմա դրա կարիքը ամենևին էլ չունենք: Բայց սա ոչ մի դեպքում չի նշանակում, որ Կիսելյովի նման տապոռ պրոպագանդիստների ( էս բառի մեջ մի երկու տառ փոխելը էս դեպքում տեղին է) հարցը չպետք է լուծել, իսկ ամենակարևորը պետք է համապատասխան մշակման ենթարկել նրա ցնդած գաղափարների հայաստանյան որոշ կուռատորների: Հայ ազգի ճնշող մեծամասնությունը երբեք կրթվածության հետ խնդիր չի ունեցել, պետք եղած դեպքում էլ 8 լեզվի կարող ենք տիրապետել, իսկ մեր անվտանգության երաշխիքը եղել և մնում է հայոց լեզուն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/708895649189173?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել