Թոմաս դե Վաալ. Ադրբեջանը չի կարող լավ հարաբերություններ ունենալ Վաշինգտոնի հետ Panorama.am-ը գրում է.

Ներկայումս Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ջերմացման հեռանկարները այդքան էլ շատ չեն: Այսպես նշված է Քարնեգի կենտրոնի Կովկասի գծով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալի վերլուծական հոդվածում, որը հրապարակվել է «Մոսկովյան Քարնեգի կենտրոնի» կայքում:

Ըստ հոդվածի, անցած տարվանից Ադրբեջանը անցել է արևմտամետ իրավապաշտպանների, ակտիվիստների և քաղաքական գործիչների ճնշմանը: Այդ քաղաքականության զոհերն են դարձել ընդդիմադիր առաջնորդներ Իլգար Մամեդովը և Թոֆիկ Յագուբլուն, որոնք ձերբակալվել էին անցած տարվա մարտին, Անար Մամեդլին` «Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսումնասիրության կենտրոնի» ղեկավարը, որը վերջերս դատապարտվել էր 5,5 տարվա ազատազրկման, հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը, որին ձերբակալել էին ապրիլին, ինչպես նաև փորձագետներ Արիֆ և Լեյլա Յունուսները, որոնց նկատմամբ հետաքննություն է սկսվել: Հեղինակը մի կողմ է թողնում ավելի քիչ հայտնի մարդկանց և կազմակերպությունները, ինչպիսիք են USAID-ը, National Democratic Institute –ը և «Ազատություն ռադիոկայանը», որոնք նույնպես մշտական ճնշման տակ են գտնվում, գրում է դե Վաալը:

Դե Վաալը նշում է, որ քննադատական մեկնաբանություններ են հնչել Ադրբեջանի հասցեին ԱՄՆ-ի և Եվրախորհրդարանի կողմից, իսկ հունիսի 11-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեում լսումներ են անցել Ադրբեջանի հետ կապված: Սակայն, երբ արևմտյան պաշտոնավոր անձինք սկսեցին ահազանգել, նրանց մեղադրեցին «Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեջ»:

Հեղինակի խոսքով,  բախում նաև տեղի է ունեցել Բաքվում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի և ադրբեջանական կառավարության միջև: Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Հասանովը դեսպանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին անվանեց Ադրբեջանում «Մայդան» կազմակերպելու փորձ:

«Եղել են հարձակումներ, ընդ որում որոշ դեպքում` խիստ անձնական բնույթի, չնայած այն հանգամանքին, որ Մորնինգսթարը այն մարդն է, ում ադրբեջանցիները հատուկ էին խնդրել դառնալ դեսպան, այն ժամանակ, երբ նա նավթի և գազի հարցերով ԱՄՆ-ի դեսպանորդն էր և Բաքու-Թիֆլիս-Ջեյհան նավթամուղի ծրագրի հեղինակներից մեկը, որը երկրի անկախության հիմնաքարն է հանդիսանում», - գրում է փորձագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել