Ընդդիմության մասին պատկերացումները մնացել են անցյալ տոտալիտար ժամանակներում: Խորհրդային կայսրությունում քաղաքական խիզախությունը գնահատվում էր իշխանություններին չծափահարելով, նրանց դեմ խոսելով: Ընդդիմությունը հիմա էլ է բավարարվում իշխանություններին խիզախորեն քննադատելով, սակայն նույնիսկ ՏԻՄ ընտրություններին չի մասնակցում: Այնինչ ոչ իշխանական ուժը իշխանությանը քննադատող լրագրողից տարբերվում է իշխանության ձգտմամբ: Այսինքն, միայն քննադատությամբ ու պահանջով բավարարվող ընդդիմությունը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն վերածվում է լրագրողի: Ու թերևս սա է պատճառը, որ համախմբված ընդդիմության 12 կետանոց պահանջը չի արժնանանում հասարակական համարժեք արձագանքին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/643455852409412?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել