Մի քանի ժամ հետո կազդարարվի Մունդիալ-2014-ի բացումը (Տեսանյութ)Armsport.am-ը գրում է.

Ավելի քան 600 պարողներ և կրկեսի դերասաններ մասնակցելու են այսօր՝ հունիսի 12-ին Բրազիլիայում մեկնարկելիք ֆուտբոլի Աշխարհի 2014 թվականի առաջնության բացման արարողությանը։

Այն նախանշված է Սան Պաուլու քաղաքի «Կորինտիանս Արենայում», Բրազիլիա-Խորվաթիա՝ Մունդիալի մեկնարկային մրցավեճից առաջ (հանդիպման սկիզբը՝ Երևանի ժամանակով 24.00-ին):

Այդ մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով ՖԻՖԱ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը։

Բացման հանդիսությունը տևելու է 25 րոպե, սպասվում է նաև, որ համաշխարհային ստուգատեսի պաշտոնական երգը՝ «Մենք միասնական ենք» («We Are One») անվամբ, հանդիսավոր արարողության ժամանակ համատեղ կատարելու են հանրահայտ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը, ռեպ կատարող Պիտբուլն ու բրազիլուհի Կլաուդիա Լեյտեն։

Բացի այդ, նշվում է, Մունդիալի մեկնարկն ազդարարող Բրազիլիա-Խորվաթիա հանդիպմանը գնդակին առաջինը հարվածելու իրավունքը կտրվի հաշմանդության (ստորին վերջույթների) խնդիր ունեցող մի երեխայի, որին հատուկ կոստյում-ռոբոտ են հագցնելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել