Lurer.com-ը գրում է.
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները շատ տագնապալի են, երկրի միասնությունը հարցականի տակ է դրված:
«Մեզ լուրջ տագնապ են ներշնչում Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները: Մենք վաղուց էինք նախազգուշացնում, որ արկածախնդրությունը, որը սարքել էին ամերիկացիներն ու անգլիացիները, լավ բանի չի բերի»,- հունիսի 12-ին լրագրողներին ասել է Լավրովը:
«Տասնմեկ տարի առաջ ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց Իրաքում ժողովրդավարության հաղթանակի մասին, այն ժամանակվանից իրադրությունը շարունակ վատանում էր երկրաչափական պրոգրեսիայով: Իրաքի միասնությունը հարցականի տակ է դրված»,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=145978&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



