Հայ ժողովրդի դեմ ավելի մեծ չարիք է գործում այն հայը ով կեղծում է հայոց պատմությունը, քան այն թուրքը կամ ադրբեջանցին, ովքեր նույնպես կեղծում են հայոց պատմությունը, քանի որ եթե գալիք սերունդները փորձեն ծանոթանալ հայոց պատմությանը ադրբեջանական աղբյուրներից, ապա նրանց արժանահավատ չի թվա թուրքերի պատմած պատմությունը և այն կփորձեն հայկական աղբյուրներից ճշտել և եթե հայկական աղբյուրներում էլ սուտ լինի գրված, ապա սերունդները այդ սուտը միանշանակորեն կընդունեն որպես ճշմարտություն: 
Էնպես որ արցախյան պատերազմի մասին սուտ լուրեր, կամ ապատեղեկատվություն տարածելուց՝ իմացեք, որ դուք ադրբեջանցիներից ավելի վատ բան եք անում ու կգա օրը երբ կիմացվի, թե ով էր իրականում վաճառում Արցախը և ով ինչ է արել Արցախի համար... 
Հա մեկ էլ ասեմ, չմոռանամ, որ ՀՀ այսօրվա և Ադրբեջանի իշխանությունների համատեղ ջանքերով հայոց պատմության կեղծումը թույլ չտալու համար կան բազմաթիվ փաստագրական նյութեր, որոնք էլ ժամանակ առ ժամանակ հայ ազգի համար պատասխանատվություն զգացող որոշ մարդիկ տարածում են մամուլում և սոց ցանցերում ու չսպասեք, որ ձեր չարագործ պլանը հալած յուղի պես կանցնի ՃՃՃ 
Ձեր ստի դեմ մեր փաստարկներն ու տրամաբանված դատողությունները ՃՃՃ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել