Այսօր Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը դիմել է 15 պետությունների` շրջանը որպես անկախ ու ինքնիշխան պետություն ճանաչելու խնդրանքով: Դիմումը հղվել է Լուգանսկի գերագույն խորհրդի կողմից ու ուղղված է եղել այնպիսի պետությունների, ինչպիսիք են Ռուսաստանը, Աբխազիան, Բելառուսիան, Հարավային Օսիան, Ինգուշետիան, Չեչնիան, Ղազախստանը, Սիրիան, Սերբիան, Վենեսուելան, Չինաստանը, Կուբան Նիկարագուան, այդ թվում նաև Հայաստանը: Ցանկին նայելով հստակ ուրվագծվում են ռուսամետ ու արևմտյան զավթողականությանը դեմ կողմնորոշում ունեցող ճամբարի երկրները: Եվ ճանաչման խնդրանքով Հայաստանին դիմելը կարելի է բացատրել նաև ԼՂՀ-ի խնդրի առկայության հանգամանքով: Եվ ըստ ամենայնի` Հայաստանը, լինելով միջազգային ասպարեզում ԼՂՀ-ի պաշտոնական ներկայացուցիչը ու ներկայացնելով Արցախի շահերը, այն է` ճանաչել ԼՂՀ-ի տարածքային ամբողջականությունը ու Ադրբեջանից անկախ կարգավիճակը, որը ստեղծվեց անկախության հանրաքվեի արդյունքում, երբ բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց Արդբեջանից անկախանալուն, ապա ՀՀ-ն արդեն ուզած թե չուզած պետք է հայտնի իր դիրքորոշումը պաշտոնապես, ու եթե շարժվենք վերոնշյալ տրամաբանությամբ` ապա պետք է ճանաչի Լուգանսկի անկախությունը, քանի որ թե Լուգանսկի, ու թե Արցախի դեպքում անկախացման հիմքը եղել է ազատ ինքնորոշման իրավունքը, ու համարյա թե նույնանման սցենար` բռնություններ, կռիվ, պատերազմ (կարելի է անվանել ուկրաինական դեպքերը որպես այդպիսին) և այլն, և սեփական սկզբունքներից դեմ չգնալուց է բխում անկախությունը ճանաչելը: Եվ մյուս կողմից եթե մենք չուզենանք էլ, ապա այնուամենայնիվ պետք է ընդունենք Լուգանսկի անկախությունը,քանզի դա ընդունելի է մեր եղբայրական Ռուսաստանի համար ու մենք մեր քայլերը պետք է համաձայնեցնենք մեծ եղբոր շահերի ու ցանկությունների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել