Tert.am-ը գրում է.
2013 թ.-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անունից ելույթ ունեցավ Արծվիկ Մինասյանը, ով նշեց, թե խնդիրն այն չէ, որ իրենք այստեղ քննադատում են նախորդ կառավարության գործունեությունը, այլ այն, որ «իրավունք չունեն դասեր չքաղել նախընթաց ժամանակահատվածից»։ Նա նշեց, որ ՀՅԴ խմբակցությունը բոլորի ուշադրությունը հրավիրում է մի քանի դասերի վրա:
«Եթե մենք ծրագրավորում ենք տնտեսական աճի ինչ-որ ցուցանիշ, որ հետո պետք է դառնա զարգացման գործիք, մենք ամբողջ ընթացքում պետք է խրախուսենք, որ աճը տեղի ունենա, ոչ երբեք արհեստականորեն կասեցնենք այդ աճը: Սա առաջին դասն է»,-ասաց նա:
Երկրորդ դասն ըստ ՀՅԴ-ի՝ բյուջեի փիլիսոփայությանն է վերաբերում. «Ցավոք սրտի, երկար տարիներ բյուջեն դիտվում է որպես վերջնանպատակ, բայց այն միջոց է երկրում իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը կառուցվածքային հենքի վրա դնելու համար: Մեր մոտ ցավալիորեն անընդհատ ասում են՝ բյուջեի եկամուտներն այսքանով ենք կատարվել, սպասի քերենք, բերենք, լցնենք բյուջեն, բայց ո՞րն է նպատակը: Մի՞թե նպատակն ընդամենը բյուջեի եկամուտներն ապահովելն ու ծախսերը կատարելն է։ Ոչ, նպատակը պետք է լինի ամբողջական կառուցվածքային տնտեսական քաղաքականությունը»։
ՀՅԴ պատգամավորը նշեց, որ անհրաժեշտ է հիմնարար, կապիտալ վերանայում տնտեսական քաղաքականության մեջ. «Բայց այս տեմպերով չենք կարող առաջ գնալ»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



