Մենակ դժգոհում են, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի արդյունքում «գահընկեց» արվեց մեծն օլիգարխ Դ.Յանուկովիչը, ու փոխանակ նրա տեղ իշխանության գար «իրական ժողովրդի ճշմարիտ մի զավակ», ընտրվեց ոչ պակաս օլիգարխ ու միլիարդատեր Պ.Պորոշենկոն` ուկրաինական շոկոլադի «հայրիկը»: Բայց ինչո՞ւ եք դժգոհում կամ ինչի՞ց եք դժգոհում: Ուկրաինական բանակի ու ապստամբ զինյալների միջև բախումները ոչ պակաս թափով շարունակվում են, իսկ դրանից տուժում է ոչ միայն ժողովուրդը, այլև կրակն ընկած Պորոշենկոյի միլիարդները: Ու ինչպես երևում է, այս խմորը դեռ շատ ջուր կքաշի, ու երևի որոշ ժամանակ հետո ուկրաինական բանակի սպառազինման հսկայական ծախսերը ամբողջովին կքամեն նորընտիր նախագահի «շոկոլադային» գանձարանը, ու Ուկրաինան կունենա սնանկացած ու արդեն ոչ օլիգարխ լիբերալ նախագահ:
Ի՞նչ է, դա չէ՞ ուկրաինացիների ուզածը :Ճ :Ճ :Ճ



