Գրեթե միշտ, երբ «հրաշալի քառյակը» որոշում է ընդունում և հրապարակում է ոչ իշխանական ուժերի կարծիքը, Լևոն Զուրաբյանին միշտ հարցեր են ուղղում, թե ինչու այդ պահանջներում չի արտացոլվում ՀԱԿ-ի մշտական հնչեցրած հրաժարականները և նրանց կողմից միշտ հնչեցված խնդիրները: Իսկ Լևոն Զուրաբյանը ջանք չի խնայում ամեն տեղ խոսել և համոզել, որ իրենք պահանջում են նախագահի հրաժարականը: Բանը հասնում է նրան, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է միանում նրան «քառյակի» հայտարարություններից հետո և մի անմոռաց հարցազրույց տալիս ամեն անգամ: Դե այս քայլերը իրականում պարզ են, որ փորձում են հասարակությունից շեղել, որ իրենք «քառյակում» ձայն չունեն և ամեն անգամ «հին երգն են երգում»: Այս անգամ մի փոքր տարբերվեց. Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ մինչև «քառյակի» պահանջներ ներկայացնելը, որ հասարակության շեղի ի սկզբանե. չէ որ այնտեղ չկար առ ոչինչ ՀԱԿ-ի պահանջներինց: Նախ առաջինը ցավալի է և ողբերգական, որ առաջին նախագահը զբաղված է հասարակությանը շեղելով, և մինչ օրս այս ժողովուրդը չտեսավ մի լավ բան այդ մարդուց: Իսկ լյովիկական մամուլը ջանք չէր խնայում հասարակությանը ներկայացնել, որ դրանք վերջնաժամկետներ են, ու աշնանը միտինգ է սպասվում, եթե չկատարվեն այդ կետերը: Երևի էլի նույն 100-հազարանոց ամբոխն էր գալու, որ մի քանի ամիս առաջ հավաքվել էին Լևոն Զուրաբյանի շուրջը: Իսկ «Ժառանգություն»-ից բան չեմ հականում, թե ինչու են այդ «քառյակում», երևի իրենք էլ չեն հասկանում: Ես չեմ տեսել 2 հոգանոց քաղաքական ուժին ընդհանրապես ասպարեզ տան խոսելու կամ կարծիք հայտնելու նման կառույցներում: Այնպես է դարձել, որ այս կուսակցությունները «մահացել» են և մի ճար է պետք անել, իսկ իմ կարծիքով և համոզմամբ, նրանք արդեն գտել են այդ «ճարը»: Այս կուսակցությունների նպատակը երևում է. նրանք ուզում են մաս դառնալ մյուս խոշորներին: Չնայած ոչ ֆորմալ, արդեն իսկ մաս են կազմում «քառյակ»-ով, որտեղ չի հնչում նրանց կողմից և ոչ մի պահանջ, ու նրանք օգտագործվում են ինչպես որ հարկն է, բայց այստեղ դժվար մուտք է ապահովում այն, որ կուսակցության անդամները ծեր են և գրավիչ չեն խոշորների համար, ինչպես նաև չնայած տարիքին «փողասեր» են: Դաշնակների մասին չեմ ցանկանում գրել, քանի որ նրանք կարևոր դեր են խաղում մեր երկրի համար` անկախ նրանից՝ կոնսոլիդացվե՞լ են, թե ամեն անգամ կարծիք են փոխում, թե առաջնորդվում են` «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով:
Ինչպես ասում էր Չերչիլը, «քաղաքականությունը ինձ հիշեցնում է մարդու, ով սպանել է հորը և մորը, իսկ հետո, երբ վճիռն են կարդում, խնդրում է, որ իրեն ներեն այն հիմքով, որ նա որբ է»:
Ասածս ինչ է` երիտասարդացրեք ձեր կուսակցությունները, միացեք և փորձեք դառնալ իշխանություններին մրցակից և այդ մրցակցությամբ օգուտ տվեք երկրին, ոչ թե փորձեք «թոզ փչել» հասարակության աչքերին և գոյատևել՝ անհասանելի նպատակներ դնելով Ձեր առջև: